Կարեն Նազարյան

Ծննդյան թիվ և վայր՝ 1966թ. նոյեմբերի 29, Երևան

Կրթություն՝ 1984-1991թթ. Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետ

1992-1994թթ. ՌԴ ԱԳՆ դիվանագիտական ակադեմիա

 

Աշխատանքային գործունեություն՝

1991թ. ՀՀ ԱԳՆ փորձնական շրջան

1992թ. ՀՀ ԱԳՆ ռազմաքաղաքական վարչության երրորդ քարտուղար

1994-1996թթ. ՀՀ ԱԳՆ քարտուղարության պետ

1996-2002թթ. ՄԱԿ-ի ժնևյան գրասենյակում և միջազգային այլ կառույցներում ՀՀ դեսպան, մշտական ներկայացուցիչ

2002-2004թթ. ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական, հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի (USATF) անդամ

2005-2009թթ. Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպան

2009-2014թթ. ՄԱԿ-ում ՀՀ դեսպան, մշտական ներկայացուցիչ (Նյու Յորք)

2014-2018թթ. ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ: Այդ պաշտոնում 2015թ. և 2016թ. կազմակերպել և համանախագահել է Երևանում անցկացված «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» հասարակական-քաղաքական գլոբալ ֆորումները: Նախագահել է հայ-հունական և հայ-կիպրական միջկառավարական հանջնաժողովները: Հռոմում վարել է հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի նիստը:

2015-2017թթ. ՀՀ և ԵՄ միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի բանակցություններում հայկական կողմից հանդես է եկել որպես գլխավոր բանակցող:

2018-2023թթ. Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վատիկան)

2019-2023թթ. Երուսաղեմի Սուրբ Հովհաննեսի, Հռոդոսի և Մալթայի Ինքնիշխան Ռազմական Բարեխնամ Ոխտում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վատիկան)

2019-2023թթ. Պորտուգալիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վատիկան)

2024թ. փետրվարի 2-ից ՀՀ փոխվարչապետի խորհրդական

Այլ տվյալներ՝

1985-1987թթ. ծառայություն զինված ուժերում

1992թ-ից դիվանագիտական աշխատանքի ընթացքում ՀՀ պատվիրակությունների կազմում մասնակցել Է ՄԱԿ-ի, ՆԱՏՕ-ի, ԵԱՀԿ-ի, ԱՊՀ գագաթաժողովներին և նախարարական հանդիպումներին, իսկ 1996-2018թթ. ՄԱԿ-ի, ԵԽ-ի, ԵՄ-ի և միջազգային այլ կազմակերպությունների հովանու ներքո անցկացվող համաժողովներում հանդես է եկել որպես ՀՀ պատվիրակությունների ղեկավար:

Դիվանագիտական աշխատանքի ընթացքում ընտրվել է`

2000թ. Խոշտանգումների և դաժան անմարդկային այլ վերաբերմունքի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի անդամ երկրների 8-րդ հանդիպման նախագահ, Ժնև

2001թ. Ռասիզմի, ռասայական խտրականության, քսենոֆոբիայի եւ անհանդուրժողականության դեմ պայքարի համաշխարհային համաժողովի փոխնախագահ, Դուրբան

2009-2011թթ. ՄԱԿ-ի տնտեսական, սոցիալական խորհրդի Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 54-րդ և 55-րդ նստաշրջանների նախագահ, Նյու Յորք

2012-2013թթ. ՄԱԿ-ի կանոնադրության և կազմակերպության դերի ամրապնդման հարցերով հատուկ կոմիտեի նախագահ, Նյու Յորք

Պարգևներ՝

2011թ. Հայաստանի Հանրապետության «Մխիթար Գոշ» մեդալ

2015թ. «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ

2017թ.  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Պատվո մեդալ

2017թ. Հայաստանի Հանրապետության նախագահի շնորհակալագիր

2021թ. Հռոմի Պապի «Պիոս IX Ասպետական ուխտի Մեծ խաչի» շքանշան

2023թ. Մալթայի Ինքնիշխան Ռազմական Ուխտի «Արժանիքների Մեծ խաչի» շքանշան

2023թ. Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց կաթողիկոսի կողմից «Ս. Գրիգոր Լուսավորիչ» շքանշան

Դիվանագիտական աստիճան՝

Արտակարգ և լիազոր դեսպան

Օտար լեզուներ՝

Անգլերեն, ռուսերեն, պարսկերեն

Ընտանեկան կարգավիճակ՝

Ամուսնացած է, ունի դուստր և որդի։

Աշխատանքային գործունեությունը

Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտ (նստավայրը՝ Վատիկան, Վատիկան Քաղաք-Պետություն)
2019-2023թթ. Արտակարգ և լիազոր դեսպան

Պորտուգալիայի Հանրապետություն (նստավայրը՝ Վատիկան, Վատիկան Քաղաք-Պետություն)
2019-2023թթ. Արտակարգ և լիազոր դեսպան

Վատիկան Քաղաք-Պետություն
2018-2023թթ. Արտակարգ և լիազոր դեսպան

Իրանի Իսլամական Հանրապետություն
2005-2009թթ. Արտակարգ և լիազոր դեսպան



ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
2009-2014թթ. Մշտական ներկայացուցիչ

ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
1996-2002թթ. Մշտական ներկայացուցիչ