Հարգելի՛ այցելու,

Առաջին Հանրապետությունից մինչև մեր օրերը` արդեն հարյուր տարի, հայ դիվանագետները ծառայում են Հայաստանի Հանրապետությանը և իրենց նպաստը բերում պետության անվտանգության ամրապնդմանը, հեղինակության և ժողովրդի բարեկեցության աճին: Մինչև օրս հայկական դիվանագիտությունը կերտողների մասին հանրությունը համակարգված և մեկ տեղում ամփոփված տեղեկություններ չի ունեցել, և նախադեպը չունեցող այս նախաձեռնությունը նպատակ ունի լրացնել այդ բացը, ամուր հիմքերի վրա դնել հայ դիվանագետների մասին ինստիտուցիոնալ հիշողությունը:

Մենք շնորհակալ ենք ՀՀ պետական  այն գերատեսչություններին, ոչ պետական կառույցներին և անհատներին, որոնք օժանդակություն ցուցաբերեցին տարբեր արխիվներում հազարավոր փաստաթղթերի ու լուսանկարների մեր որոնումներին և երկարատև ու մանրամասն ուսումնասիրություններին: Մենք գիտակցում ենք, որ այսպիսի աշխատանքը չի կարող լինել առանց բացթողումների, և շնորհակալ կլինենք բոլորին, ովքեր ժամանակ կհատկացնեն օգնելու մեզ շտկել հնարավոր վրիպակները և լրացնել պակասող տեղեկատվությունը: Այս շտեմարանը հարստացնելու և կատարելագործելու գործում մենք մեծապես ապավինում ենք մեր այցելուների շահագրգիռ մոտեցմանը: Համատեղ ջանքերով մենք կարող ենք  արժանին մատուցել Հայաստանի Հանրապետությանը ծառայած և ծառայող դիվանագետներին:

 

Վահե Գաբրիելյան