Ծննդյան թիվ և վայր՝ 1949թ. նոյեմբերի 16, գ․ Դեբեդաշեն
Կրթություն՝ 1971թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը: Տնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ։
Աշխատանքային գործունեություն՝
1972-1978թթ. Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի Կիրովականի մասնաճյուղի բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի դասախոս
1978-1982թթ. Կիրովականի էլեկտրոնային հաշվիչ տեխնիկայի գործարանի կոնստրուկտորական բյուրոյի պետ, գլխավոր կոնստրուկտոր
1982-1988թթ. Կիրովականի էլեկտրոնային հաշվիչ տեխնիկայի գործարանի կուսակցական կոմիտեի ազատված քարտուղար
1988-1990թթ. ՀԿԿ Կիրովականի (Վանաձոր) քաղկոմի կազմակերպական բաժնի վարիչ
1990-1992թթ. ՀՀ Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
1990-1995թթ. ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր
1992-1995թթ. ՀՀ Գերագույն խորհրդի նախագահի տեղակալ
1995-1997թթ. ՀՀ ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ
1995-1999թթ. ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր
1997-1998թթ. ՀՀ հարկային տեսչության պետ
1998-1999թթ. ՀՀ Նախագահի խորհրդական
1999-2000թթ. ՀՀ արտգործնախարարի առաջին տեղակալ
2000-2006թթ. Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի նախագահ
2000-2006թթ. «Լինսի» հիմնադրամի ծրագրերի կառավարման հայաստանյան խորհրդի նախագահ
2000-2006թթ. ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար
2001-2006թթ. Հայ-չինական միջկառավարական հանձնաժողովի նախագահ
2001-2006թթ. Հայաստան–Իրան կապերի գծով ՀՀ Նախագահի հատուկ լիազոր ներկայացուցիչ
2006-2015թթ. «Լիսամ» ՍՊԸ խորհրդի նախագահ
2015-2021թթ. Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
Դիվանագիտական աստիճան՝
Արտակարգ և լիազոր դեսպան
Ընտանեկան կարգավիճակ՝
Ամուսնացած է, ունի երկու զավակ: