Ծննդյան թիվ և վայր՝ նոյեմբերի 12, 1946թ․, Սոս, Մարտունու շրջան
Կրթություն՝ 1970թ․ ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսական ֆակուլտետը։
1985թ․ սովորել է Մոսկվայի Ղեկավարման ինստիտուտի ասպիրանտուրայում։
Տնտեսական գիտությունների թեկնածու, 2001 թվականից՝ ակադեմիկոս։
Աշխատանքային գործունեություն՝
1998թ-ից Ռուսաստանյան հումանիտար ակադեմիայի թղթակից անդամ
1991-1992թթ. ԼՂՀ Գերագույն Խորհրդի դեպուտատ
1992թ. ԼՂՀ վարչապետ
1992-2004թթ․ զբաղեցրել է գիտական և պետական պաշտոններ ԼՂՀ-ում և Հայաստանի Հանրապետությունում։
2005-2006թթ. ՀՀ Արժեթղթերի հանձնաժողովի նախագահ
2006-2010թթ. Բելառուսի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր Դեսպան, ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում ՀՀ մշտական ներկայացուցիչ
2010-2017թթ․ Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։
2017-2018թթ․ Բելառուսի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր Դեսպան, ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում ՀՀ մշտական ներկայացուցիչ
Այլ գործունեություն՝
Տնտեսական խնդիրներին նվիրված մի շարք գիտական աշխատությունների հեղինակ է, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի տնտեսության վերաբերյալ։
Բելառուսի Հանրապետություն
2017-2018թթ. Արտակարգ և լիազոր դեսպան
Ռուսաստանի Դաշնություն
2010-2017թթ. Արտակարգ և լիազոր դեսպան
Բելառուսի Հանրապետություն
2006-2010թթ. Արտակարգ և լիազոր դեսպան
ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
2017-2018թթ. Մշտական ներկայացուցիչ
ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
2006-2010թթ. Մշտական ներկայացուցիչ