Ծննդյան թիվ և վայր՝ 1981 թ. հունվարի 30, ք.Երևան
Կրթություն՝ 1999-2004թթ. Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան, ֆրանսերեն լեզվի և քաղաքագիտության ֆակուլտետ
Աշխատանքային գործունեություն՝
2023-2025թթ. ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության 1-ին քարտուղար, այնուհետև՝ խորհրդական
2021-2023թթ. ՀՀ ԱԳՆ Եվրասիական տարածաշրջանի վարչության ԵԱՏՄ բաժնի վարիչի պ/կ, ապա բաժնի վարիչ
2019-2021թթ. Շվեդիայում ՀՀ դեսպանության 2-րդ, ապա 1-ին քարտուղար
2018-2019թթ. Դանիայում ՀՀ դեսպանության 2-րդ քարտուղար, հյուպատոսի պ-կ
2016-2018թթ. ՀՀ ԱԳՆ ԱՊՀ վարչության ԱՊՀ տարածաշրջանի կառույցների բաժնի 3-րդ, ապա 2-րդ քարտուղար
2012-2016թթ. Ճապոնիայում ՀՀ դեսպանության կցորդ, ապա 3-րդ քարտուղար, հյուպատոսի պ-կ
2012-2012թթ. ՀՀ ԱԳ Ասիայի, Օվկիանիայի և Աֆրիկայի երկրների վարչության Հարավային Ասիայի և Աֆրիկայի երկրների բաժնի կցորդ
2011-2012թթ. ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի կցորդ
2010-2011թթ. ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության երկկողմ հարաբերությունների 1-ին բաժնի կցորդ
2005-2010թթ. ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության ռեֆերենտ
Օտար լեզուներ՝
Ֆրանսերեն, ռուսերեն, անգլերեն, ճապոներեն
Ընտանեկան կարգավիճակ՝
Ամուսնացած չէ: