Արսեն Առաքելյան

Ծննդյան թիվ և վայր՝  մարտի 14, 1973թ․, ք․ Երևան

Կրթություն՝  1979-1989թթ․ Երևանի Ա. Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոց

1989-1994թթ. ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբական բաժին, արաբական գրականություն և լեզու մասնագիտությամբ

1994-1999թթ. ԵՊՀ ասպիրանտուրա՝ Ասիայի և Աֆրիկայի հին և նոր լեզուներ մասնագիտությամբ

1995-1996թթ. Դամասկոսի համալսարանի հումանիտար գիտությունների ֆակուլտետի ասպիրանտուրա

1999թ. Թբիլիսիի պետական համալսարանում բանասիրական գիտությունների թեկնածուի թեզի պաշտպանություն՝ արաբական բանասիրություն մասնագիտությամբ

2002-2003թթ. Եվրոպական հաստատություններ և միջազգային իրավունք թեմայով դասընթաց, Վիեննայի դիվանագիտական ակադեմիա, Վիեննա, Ավստրիա

2005թ. Միջազգային հարաբերություններ և միջազգային անվտանգություն թեմայով դասընթաց, Ջ. Մարշալի անվան միջազգային անվտանգության ուսումնական կենտրոն, Գարմիշ-Պարտենկիրխեն, Գերմանիա

2012թ. IPOC-2012/2 դասընթաց, ՆԱՏՕ-ի պաշտպանական քոլեջ, Հռոմ, Իտալիա

Ակադեմիական գործունեություն՝

1998-2002թթ. ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնի դասախոս

2002-2008թթ. ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնի ասիստենտ

2019-2021թթ. ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնի ասիստենտ

2021-2023թթ. Հայաստանի ամերիկյան համալսարանի գիտության և տեխնոլոգիաների կենտրոնի դասախոս

Աշխատանքային գործունեություն՝

1999-2001թթ. ԱՐՄԵՆՊՐԵՍ տեղեկատվական պետական գործակալության թղթակից

1997թ. ԱՐՄԱԳՐՈԲԱՆԿ փ.բ.ը. միջբանկային կապերի և միջազգային վարկային պայմանագրերի բաժնի առաջատար մասնագետ

2001-2003թթ. ՀՀ ԱԳՆ քաղաքական ծրագրավորման վարչության վերլուծական բաժնի կցորդ

2003-2005թթ. ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հասարակայնության հետ կապերի բաժնի 3-րդ քարտուղար

2005-2008թթ. Լիբանանում ՀՀ դեսպանության 2-րդ քարտուղար

2008-2009թթ. ՀՀ ԱԳՆ Մերձավոր և Միջին Արևելքի վարչության արաբական երկրների և Իսրայելի բաժնի 2-րդ քարտուղար

2009-2010թթ. ՀՀ ԱԳՆ սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության 2-րդ քարտուղար

2010-2012թթ. Ճապոնիայում ՀՀ դեսպանության 1-ին քարտուղար, Ճապոնիայում ՀՀ ժամանակավոր հավատարմատար

2012-2015թթ. ՀՀ ԱԳՆ աշխատակազմի քարտուղարության 1-ին քարտուղար

2015-2018թթ. Ավստրիայում ՀՀ դեսպանության խորհրդական

2018-2020թթ. ՀՀ ԱԳՆ միջազգային անվտանգության վարչության անվտանգության հարցերով համագործակցության և խաղաղապահության բաժնի պետ

2020-2021թթ. ՀՀ ԱԳՆ միջազգային անվտանգության վարչության գլոբալ անվտանգության բաժնի պետ

2021-2023թթ. ՌԴ-ում ՀՀ դեսպանության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար

2023-2024թթ. ՀՀ ԱԳՆ Միջին Արևելքի և Աֆրիկայի վարչության պետ

2024թ. դեկտեմբերի 9-ից Քուվեյթի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Էլ-Քուվեյթ)

Օտար լեզուներ՝

Ռուսերեն, անգլերեն, արաբերեն, գերմաներեն, եբրայերեն

Ընտանեկան կարգավիճակ՝

Ամուսնացած է, ունի մեկ որդի և մեկ դուստր:

Աշխատանքային գործունեությունը

Քուվեյթ
2024թ.-առ այսօր Արտակարգ և լիազոր դեսպան