Ծննդյան թիվ և վայր՝ 1970թ․, ք․ Ալավերդի
Կրթություն՝ 1987-1992թթ. Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ
1995թ. Լիդսի համալսարանի Քաղաքական և դիվանագիտական ուսումնասիրությունների կենտրոնի դիվանագիտական դասընթացներ (Լիդս, Միացյալ Թագավորություն)
1997թ. Ջորջ Մարշալի անվան անվտանգության ուսումնասիրությունների կենտրոնի գործադիր դասընթացներ (գերազանցությամբ) (Գարմիշ-Պարտենկիրխեն, Գերմանիայի Դաշնային Հանրապետություն)
1998թ. «ՆԱՏՕ-ի դերը խաղաղապահ գործողություններում» դասընթացներ, ՆԱՏՕ-ի պաշտպանական քոլեջ (Հռոմ, Իտալիա)
1999թ. Մասնագիտացված դասընթացներ «Գիտելիքների կառավարում և դիվանագիտություն», Դիվանագիտական ուսումնասիրությունների միջերկրյածովյան ակադեմիա (Սլիեմա, Մալթա)
2002թ. Քիմիական զենքի արգելման կոնվենցիայի ազգային կիրարկման գործում ներգրավված անձնակազմի համար նախատեսված դասընթացներ (Հաագա, Նիդերլանդներ)
2003թ. Միացյալ ազգերի կազմակերպության ապառազմականացման ոլորտի մասնագիտական ծրագիր
2004թ. Միջազգային մարդասիրական օժանդակության առաքելությունների ընթացքում քաղաքացիական և ռազմական համակարգման խնդիրներին նվիրված ՄԱԿ-ի ուսուցողական վարժանքներ (Շվարցենբուրգ, Շվեյցարիա)
2005թ. ԱՊՀ անդամ երկրների երկակի նշանակության ապրանքների վերահսկողության հարցերով զբաղվող պաշտոնյաների համար մասնագիտացված դասընթացներ (Տոկիո, Ճապոնիա)
2013թ. «Էներգետիկ անվտանգությունը և միջազգային իրավունքը» դասընթացներ, ՄԱԿ/ՄԳԻՄՈ (Մոսկվա, ՌԴ)
2014թ. «Անդրազգային սպառնալիքները ռազմավարական համատեքստում» գործադիր դասընթացներ, Մերձավոր Արևելքի, Հարավային Ասիայի ռազմավարական հետազոտությունների կենտրոն (Վաշինգտոն, ԱՄՆ)
Աշխատանքային գործունեություն՝
1992-1994թթ. Տնօրենի տեղակալ, Օտար լեզուների ուսուցման մասնավոր կենտրոն
1994-1998թթ. ՀՀ ԱԳՆ ռազմաքաղաքական հարցերի վարչության ՆԱՏՕ-ի բաժնի կցորդ, ապա երրորդ քարտուղար
1998-1999թթ. ՀՀ ԱԳՆ սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության (ՍՎՄԱ) վարչության վերիֆիկացիայի և սովորական սպառազինությունների վերահսկման բաժնի երկրորդ քարտուղար
1999-2002թթ. Հնդկաստանի Հանրապետությունում ՀՀ դեսպանության առաջին քարտուղար
2002-2005թթ. ՀՀ ԱԳՆ ՍՎՄԱ վարչության սպառազինությունների վերահսկման ոչ կոնվենցիոնալ խնդիրների բաժնի վարիչ
2005-2008թթ. ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության խորհրդական
2008-2010թթ. ՀՀ ԱԳՆ ՍՎՄԱ վարչության ՆԱՏՕ-ի բաժնի վարիչ
2010-2013թթ. Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում ՀՀ դեսպանության խորհրդական
2013-2014թթ. ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության խորհրդական, Եվրոպայի խորհրդում ՀՀ նախագահության աշխատանքները համակարգող աշխատանքային խմբի անդամ
2014-2017թթ. Բելգիայի Թագավորությունում ՀՀ դեսպանության խորհրդական
2018թ. Բելգիայի Թագավորությունում ՀՀ դեսպանության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար
2018-2022թթ. Գործուղվել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմ, որպես արտաքին կապերի վարչության պետ:
2022թ. ՀՀ ԱԳՆ քարտուղարության խորհրդական
2022թ. մայիսի 6-ից Հյուսիս-Ատլանտյան պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար (նստավայրը՝ Բրյուսել)
Դիվանագիտական աստիճան՝
Արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար
Օտար լեզուներ՝
Ռուսերեն, անգլերեն
Ընտանեկան կարգավիճակ՝
Ամուսնացած է, ունի դուստր և որդի: