Ծննդյան թիվ՝ դեկտեմբերի 15, 1958թ․
Կրթություն՝ 1977-1982թթ. ԵՊՀ, բանասեր, ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչ
16.08-28.09.1997թ. Ժնև, Շվեյցարիայի միջազգային հարաբերությունների համալսարանի դիվանագիտական դասընթացներ
1999-2000թթ. Ճապոնիա, վերապատրաստման դասընթացներ
26.05-08.06.2001թ. Թեհրան, դիվանագիտական դասընթացներ
Աշխատանքային գործունեություն՝
1982-1985թթ. Գուգարքի շրջանի Մարգահովիտ գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի ռուսաց լեզվի և գրականության, անգլերեն լեզվի, հասարակագիտության ուսուցիչ
1985-1990թթ. «Գիտելիք» ընկերության Երևանի քաղաքային վարչության, Սպանդարյանի շրջանային վարչության քարտուղար
1990թ. «Արմենպրես» լրատվական գործակալության արտահաստիքային թղթակից
1990-1994թթ. Երևանի թիվ 120 միջնակարգ դպրոցի ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչ
1993-1994թթ. Արտ. տնտեսական կապերի ինստիտուտի սոցիալական հարցերի միջազգային կենտրոնի աշխատակից
1994-1996թթ. թիվ 2433 զորամասի սեկցիայի վարիչ
1994-1996թթ. Հումանիտար համալսարանի ճապոներեն լեզվի դասախոս
1997թ. ՀՀ ԱԳՆ Ասիայի, Աֆրիկայի և Խաղաղ Օվկիանոսի երկրների վարչության Ասիայի և Խաղաղ Օվկիանոսի երկրների բաժնի 3-րդ քարտուղար
01.11.1997թ․ շնորհվել է «3-րդ քարտուղար» դիվանագիտական աստիճան
1997-2004թթ. Ասիայի, Աֆրիկայի և Խաղաղ Օվկիանոսի երկրների վարչության Հյուսիս-Արևելյան Ասիայի բաժնի վարիչ
17.03.2003թ․ շնորհվել է «2-րդ դասի 1-ին քարտուղար» դիվանագիտական աստիճան
2004-2007թթ. Կանադայում ՀՀ դեսպանության խորհրդական
2007թ. ՀՀ ԱԳՆ միջազգային տնտեսական համագործակցության վարչության բազմակողմ տնտեսական հարաբերությունների բաժնի վարիչ
17.03.2008թ. շնորհվել է «1-ին դասի 1-ին քարտուղար» դիվանագիտական աստիճան
2010-2013թթ. ՍԾՏՀ- ում ՀՀ ներկայացուցչության խորհրդական (կատարել է նաև ներկայացուցչի պարտականություններ)
01.01.2011թ. շնորհվել է «2-րդ դասի խորհրդական» դիվանագիտական աստիճան
2013- 2015թթ. ՍԾՏՀ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
21.10.2013թ. շնորհվել է «1-ին դասի խորհրդական» դիվանագիտական աստիճան
02.03.2015թ. շնորհվել է «արտակարգ դեսպանորդ և լիազոր դեսպան» դիվանագիտական աստիճանը
2015-2017թթ. Բազմակողմ և երկկողմ տնտեսական համագործակցության վարչության խորհրդական
2017թ-ից Բուլղարիայի Հանրապետությունում ՀՀ դեսպանության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար
Խրախուսանքներ և պարգևատրումներ՝
27.04.2009թ․ ՍԾՏՀ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի և ՍԾՏՀ անդամ երկրների Ավագ պաշտոնատար անձանց կոմիտեի նիստերը պատշաճ մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար հայտարարվել է շնորհակալություն
31.08.2011թ․ բարեխիղճ աշխատանքի համար պարգևատրվել է Ջոն Կիրակոսյանի անվան հուշամեդալով
02.03.2013թ. Դիվանագետի օրվա կապակցությամբ՝ 19-ամյա ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ԱԳՆ շնորհակալագրով
17.12.2013թ. Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի նախագահության հետ կապված աշխատանքները լավագույնս կազմակերպելու և անցկացնելու համար հայտարարվել է շնորհակալություն
Օտար լեզուներ՝
Ռուսերեն, անգլերեն, ճապոներեն
Ընտանեկան կարգավիճակ՝
Ամուսնացած է, ունի մեկ դուստր և մեկ որդի։