Ծննդյան թիվ և վայր՝ հուլիսի 17, 1968թ․, ք․ Երևան
Կրթություն՝ 1985-1992թթ. Վ. Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտ, պատմաանգլիական բաժին
1995-1997թթ. ՌԴ ԱԳՆ դիվանագիտական ակադեմիա, միջազգային հարաբերությունների մասնագետ, գերազանցության դիպլոմ
1998թ. ստացել է քաղաքական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, ՌԴ ԱԳՆ դիվանագիտական ակադեմիա:
Զինվորական ծառայություն՝
1987-1989թթ. ծառայել է ԽՍՀՄ սահմանապահ զորքերում:
Աշխատանքային գործունեություն՝
1993-1994թթ. ՀՀ ԱԳՆ պետական արարողակարգի վարչության պատվիրակությունների ընդունման բաժնի կցորդ
1994-1995թթ. ՀՀ ԱԳ նախարարի օգնական
1995-1997թթ. ՌԴ ԱԳՆ դիվանագիտական ակադեմիայում ուսանելու ժամանակ աշխատել է նաև ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում:
1997-1998թթ. ՀՀ ԱԳՆ պետական արարողակարգի վարչության երրորդ քարտուղար
1998-1999թթ. ՀՀ ԱԳՆ պետական արարողակարգի վարչության դիվանագիտական անձնակազմի և արարողակարգային գրագրության բաժնի վարիչի պաշտոնակատար
1999-2000թթ. ՀՀ ԱԳՆ պետական արարողակարգի ծառայության դիվանագիտական անձնակազմի և արարողակարգային գրագրության վարչության պետ
2000-2002թթ. Արգենտինայում ՀՀ դեսպանության առաջին քարտուղար
2002-2003թթ. ՀՀ ԱԳՆ «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության ղեկավարի տեղակալի պաշտոնակատար
2003-2005թթ. ՀՀ ԱԳՆ «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության ղեկավարի տեղակալ
2003-2005թթ. համատեղության կարգով դասավանդել է «Արարողակարգ և դիվանագիտական վարվեցողություն» Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում
2005-2006թթ. Իտալիայում ՀՀ դեսպանության խորհրդական
2006-2008թթ. Իտալիայում ՀՀ դեսպանության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար
04-12.2008թ. ՀՀ ԱԳՆ «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության պետի տեղակալ
2008-2009թթ. ՀՀ ԱԺ աշխատակազմի արտաքին հարաբերությունների վարչության պետ
2009-2011թթ. ՀՀ ԱԳՆ «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության պետի տեղակալ
2011-2015թթ. Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար
2016-2018թթ. ՀՀ ԱԳՆ աշխատակազմի քարտուղարության խորհրդական
2018-2019թթ. ՀՀ ԱԳՆ Պետական արարողակարգի ծառայության պետի տեղակալ
2019-2023թթ. Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոս
2023թ-ից ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչության խորհրդական
Այլ գործունեություն
2004-2005թթ. բազմիցս գործուղվել է Հասարակածային Գվինեա՝ ձերբակալված հայ օդաչուների ազատ արձակման հարցի շուրջ բանակցությունները վարելու նպատակով:
Դիվանագիտական աստիճան՝
Արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար
Օտար լեզուներ՝
Ռուսերեն, անգլերեն, իսպաներեն, իտալերեն
Ընտանեկան կարգավիճակ՝
Ամուսնացած է, ունի մեկ դուստր և մեկ որդի: