Ծննդյան թիվ և վայր՝ մայիսի 17, 1959թ․, ք․ Երևան
Կրթություն՝ 1976-1981թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում։
1981-1984թթ. սովորել է ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի ասպիրանտուրայում։
1993թ. ավարտել է Լիդսի համալսարանի դիվանագիտական դասընթացները։
Աշխատանքային գործունեություն՝
1981-1984թթ. աշխատել է ՀԽՍՀ պետական պատմական արխիվում։
1984-1991թթ. աշխատել է ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտում:
1991թ. ՀՀ Արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության սկանդինավյան և բալթյան երկրների պատասխանատու
1991-1994թթ. ՀՀ Արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների վարչության ԵՄ և ԵԱՀԿ պատասխանատու
1995-1997թթ. ԵԱՀԿ Մինսկի խմբի ՀՀ բանակցային խմբի անդամ
1996-1999թթ. Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին վերանայված պայմանագրի ՀՀ բանակցային խմբի անդամ
1997-1998թթ․ Ավստրիայում, Հունգարիայում, Սլովակիայում ՀՀ ներկայացուցչության գործերի հավատարմատար (նստավայրը՝ Վիեննա)
1994-2000թթ. ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելության ղեկավարի տեղակալ, ՄԱԿ-ի Վիեննայում տեղակայված կառույցներում, Միավորված ազգերի կազմակերպության արդյունաբերական զարգացման կազմակերպությունում, Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում ՀՀ մշտական ներկայացուցչի տեղակալ
2000-2004թթ. ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ
2004-2010թթ. Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար
2011-2016թթ․ ՀՀ ԱԳՆ Սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ
2016-2018թթ․ Լիբանանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բեյրութ)
2018թ-ից Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վարշավա)
Դիվանագիտական աստիճան`
Արտակարգ և լիազոր դեսպան
Օտար լեզուներ՝
Անգլերեն, ռուսերեն
Ընտանեկան կարգավիճակ՝
Ամուսնացած է, ունի երկու զավակ։
Լեհաստանի Հանրապետություն
2018թ.-առ այսօր Արտակարգ և լիազոր դեսպան
Լիբանանի Հանրապետություն
2016-2018թթ. Արտակարգ և լիազոր դեսպան
Ավստրիայի Հանրապետություն
1997-1998թթ. Գործերի հավատարմատար
Չեխական Հանրապետություն (նստավայրը՝ Վիեննա, Ավստրիայի Հանրապետություն)
1997-1998թթ. Գործերի հավատարմատար
Հունգարիա (նստավայրը՝ Վիեննա, Ավստրիայի Հանրապետություն)
1997-1998թթ. Գործերի հավատարմատար
Սլովակիայի Հանրապետություն (նստավայրը՝ Վիեննա, Ավստրիայի Հանրապետություն)
1997-1998թթ. Գործերի հավատարմատար
ՀՅՈՒՍԻՍ-ԱՏԼԱՆՏՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
2004-2010թթ. Մշտական ներկայացուցիչ