Արման Մելիքյան

Ծննդյան թիվն ու վայրը՝ մարտի 11, 1963թ., ք․ Երևան

Կրթություն՝ Միջնակարգ կրթությունը ստացել է Երևանի թիվ 102 անգլիական թեքումով դպրոցում։

1984 թ.  ավարտել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության բաժինը։

1986-1989 թթ. ուսանել է Հայաստանի գիտությունների ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի  ասպիրանտուրայում։

Աշխատանքային գործունեություն՝

1985-1991թթ. Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության պետական կոմիտե։

1986-1989թթ.  Հայաստանի ԳԱ-ին առընթեր Աշխարհագրական ընկերության քարանձավագիտական արշավախումբ։

1991-1993թթ. ՀՀ Գերագույն Խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողով՝ գլխավոր փորձագետ։

1993-1999թթ. ղեկավարել է Ղազախստանում և Ղրղզստանում  ՀՀ դիվանագիտական առաքելությունները։

1999 -2001թթ. ՀՀ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան

1999-2001թթ.  «Արմենիկում» ՊՓԲԸ գործադիր տնօրեն

2001-2004թթ.  ղեկավարել է ՀՀ-ում ԼՂՀ Մշտական ներկայացուցչությունը։

2004-2005թթ.  ԼՂՀ արտաքին գործերի նախարար։

2005-2007թթ.  ԼՂՀ նախագահի` արտաքին քաղաքականության հարցերով խորհրդկան

2007 թվականից առ այսօր   «Փախստականները և միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանցի քաղաքական հարցերով խորհրդատու:

2008թ. և 2013թ. որպես թեկնածու մասնակցել է ՀՀ նախագահական ընտրություններին:

Դիվանագիտական աստիճան՝

Արտակարգ և լիազոր դեսպան

Ընտանեկան կարգավիճակ՝

Ամուսնացած է, ունի երկու զավակ:

Աշխատանքային գործունեությունը

Ղրղզական Հանրապետություն (նստավայրը՝ Ալմաթի, Ղազախստանի Հանրապետություն)
1993-1999թթ. Գործերի հավատարմատար

Ղազախստանի Հանրապետություն (նստավայրը՝ Ալմաթի, Ղազախստանի Հանրապետություն)
1993-1999թթ. Գործերի հավատարմատար



Արցախի արտաքին գործերի նախարար (2004-2005թթ.)



Հատուկ հանձնարարություններով դեսպան (1999-2001թթ.)