Լևոն Մարտիրոսյան

Ծննդյան թիվ և վայր՝ 1976թ. փետրվարի 19, ք․ Երևան

Կրթություն՝ 1997թ. ավարտել է Մեծ Բրիտանիայի Էսեքսի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, միջազգային իրավունքի մագիստրոս:

2000թ. մասնակցել է Ջոն Սմիթի անվան կրթական ծրագրին երիտասարդ հասարակական-քաղաքական գործիչների համար (Մեծ Բրիտանիա):

2003թ. մասնակցել «21-րդ դարի առաջնորդներ» բարձրագույն գործադիր դասընթացին, Հարվարդի համալսարանի Ջոն Քենեդու անվան կառավարման դպրոց (ԱՄՆ):

2008թ. մասնակցել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության «Ապագայի անհատականություն» քաղաքական ծրագրին (Ֆրանսիա):

Աշխատանքային գործունեություն՝

Զբաղվել է իրավաբանական մասնավոր գործունեությամբ:

2001թ. «Երիտասարդ դեմոկրատների միություն» ՀԿ, հիմնադիր:

2003թ. «Բրիտանակակն շրջանավարտների ասոցիացիա» ՀԿ, հիմնադիր:

2007թ. Միացյալ ազատական ազգային կուսակցության (ՄԻԱԿ) համահիմնադիր, գլխավոր քարտուղար, ՄԻԱԿ խորհրդի քարտուղարության անդամ:

2007-2008թթ. ՀՀ վարչապետի օգնական:

2008-2012թթ. ՀՀ Նախագահի օգնական:

2012թ.  ՀՀ ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի հանրապետական կուսակցությունից:

2017-2019թթ. Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Օտտավա)

Ընտանեկան կարգավիճակ՝

Ամուսնացած է, ունի երկու զավակ:

Աշխատանքային գործունեությունը

Կանադա
2017-2019թթ. Արտակարգ և լիազոր դեսպան