Վիգեն Չիտեչյան

Ծննդյան թիվ և վայր՝  1941թ. հուլիսի 26, ք․ Երևան

Կրթություն՝ Ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը, Մոսկվայի պետական ավիացիայի ինստիտուտը և Մոսկվայի էներգետիկայի համալսարանը: Տեխնիկական գիտությունների դոկտոր։

 

Աշխատանքային գործունեություն՝

1969-1985թթ. աշխատել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում` որպես էլեկտրական մեքենաների ամբիոնի վարիչ, ապա Թունիսի ազգային ճարտարագիտական ինստիտուտում` որպես ամբիոնի վարիչ:

1985-1990թթ. «Հայէլեկտրամեքենա» գիտաարդյունաբերական ձեռնարկության գլխավոր ճարտարագետ

1990-1991թթ. ՀՀ Արդյունաբերության փոխնախարար

1991-1993թթ. ՀՀ պետնախարար

1993-1995թթ. ՀՀ փոխվարչապետ

1995-1997թթ.  Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

1997-2009/2010թթ. ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Բելգիայում, Նիդեռլանդներում և Լյուքսեմբուրգում, Եվրոպական միությունում ՀՀ առաքելության ղեկավար

1997-2004թթ. ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար

2009-2018թթ․ Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

2011-2018թթ․ Մոնակոյում, Անդորրայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

2012-2013թթ․ Վատիկանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

Դիվանագիտական աստիճան՝

Արտակարգ և լիազոր դեսպան

Պարգևներ՝

2001թ. պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով:

Օտար լեզուներ՝

Ռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն 

Ընտանեկան կարգավիճակ՝

Ամուսնացած է, ունի մեկ որդի:

Աշխատանքային գործունեությունը

Վատիկան Քաղաք-Պետություն (նստավայրը՝ Փարիզ, Ֆրանսիական Հանրապետություն)
2012-2013թթ. Արտակարգ և լիազոր դեսպան

Անդորրայի իշխանավարություն (նստավայրը՝ Փարիզ, Ֆրանսիական Հանրապետություն)
2011-2018թթ. Արտակարգ և լիազոր դեսպան

Մոնակոյի Իշխանություն (նստավայրը՝ Փարիզ, Ֆրանսիական Հանրապետություն)
2011-2018թթ. Արտակարգ և լիազոր դեսպան

Ֆրանսիական Հանրապետություն
2009-2018թթ. Արտակարգ և լիազոր դեսպան

Բելգիայի Թագավորություն
1997-2009թթ. Արտակարգ և լիազոր դեսպան

Լյուքսեմբուրգի մեծ դքսություն (նստավայրը՝ Բրյուսել, Բելգիայի Թագավորություն)
1997-2010թթ. Արտակարգ և լիազոր դեսպան

Նիդերլանդների Թագավորություն (նստավայրը՝ Բրյուսել, Բելգիայի Թագավորություն)
1997-2009թթ. Արտակարգ և լիազոր դեսպան

Ֆրանսիական Հանրապետություն
1995-1997թթ. Արտակարգ և լիազոր դեսպան



ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ
1997-2009թթ. Մշտական ներկայացուցիչ

ՀՅՈՒՍԻՍ-ԱՏԼԱՆՏՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
1997-2004թթ. Մշտական ներկայացուցիչ