Գեղամ Ղարիբջանյան

Ծննդյան թիվ և վայր` հոկտեմբերի 2, 1951 թ., ք. Երևան

Կրթություն` 1968-1973թթ. Երևանի պետական համալսարան, արևելագիտության ֆակուլտետ 

1994թ. Հարավային Կալիֆորնիայի համալսարան (USC), հանրային կառավարման բարձրագույն կուրսեր

 

Աշխատանքային գործունեություն`

1973-1978թթ. Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտե, ավագ խորհրդական

1978-1981թթ. Երկարատև գործուղում Իրան` որպես պարսկերեն լեզվի թարգմանիչ 

1981-1991թթ. Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտե, ավագ խորհրդական, բաժնի վարիչ

1991-1995թթ. ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարի տեղակալ 

1995-1999թթ. ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀ ԱԺ սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, նույն հանձնաժողովի նախագահ, ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Իրան բարեկամական խմբի նախագահ, ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջխորհրդարանական հանձնաժողովի փոխնախագահ, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, «Սոցիալական Պետություն» պատգամավորական խմբի հիմնադիր 

1999-2004 թթ. Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան 

2001-2004թթ. ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Կատարի պետությունում (նստավայրը` Թեհրան) 

2005թ. նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնում

2009թ. նշանակվել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում

2012-2018թթ․ Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան 

2013-2018թթ․  Կատարի պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Աբու Դաբի) 

Դիվանագիտական աստիճան` 

Արտակարգ և լիազոր դեսպան

Օտար լեզուների իմացություն` 

ռուսերեն, պարսկերեն, անգլերեն

Ընտանեկան կարգավիճակ` 

Ամուսնացած է, ունի 3 երեխա։

Աշխատանքային գործունեությունը

Կատարի Արաբական Էմիրություն (նստավայրը՝ Աբու Դաբի, Արաբական Միացյալ Էմիրություններ)
2013-2018թթ. Արտակարգ և լիազոր դեսպան

Արաբական Միացյալ Էմիրություններ
2012-2018թթ. Արտակարգ և լիազոր դեսպան

Կատարի Արաբական Էմիրություն (նստավայրը՝ Թեհրան, Իրանի Իսլամական Հանրապետություն)
2001-2004թթ. Արտակարգ և լիազոր դեսպան

Իրանի Իսլամական Հանրապետություն
1999-2004թթ. Արտակարգ և լիազոր դեսպան