Սարգիս Ղազարյան

Ծննդյան թիվ և վայր՝ հուլիսի 19, 1978թ., ք․ Կիրովական (Վանաձոր)

Կրթություն՝  1991-1996 թվականներին սովորել և գերազանցությամբ ավարտել է Վենետիկի Մուրադ-Ռափայելյան վարժարանի գիտական լիցեյի բակալավրիատը,

1996-2001 թվականներին՝ Տրիեստի համալսարանի Գորիցիայի միջազգային հարաբերությունների և դիվանագիտության դպրոցի մագիստրատուրան (Իտալիա),

2003-2006 թվականներին՝ Տրիեստի համալսարանի ասպիրանտական ծրագիրը՝ քաղաքական աշխարհագրության և աշխարհաքաղաքականության գծով։

Աշխատանքային գործունեություն՝

2005-2006թթ. աշխատել է Տրիեստի քաղաքապետարանում որպես եվրոպական ուղղության ԵՄ երիտասարդական քաղաքականության հաղորդակցման և իրազեկության բարձրացման ծրագրերի ղեկավար։

2006-2007թթ. աշխատել է Տրիեստի համալսարանի Գորիցիայի միջազգային հարաբերությունների և դիվանագիտության դպրոցում որպես աշխարհքաղաքականության և ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության դասախոս։

2007-2008թթ. Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի ադյունկտ-աշխատակից

2008 թ. աշխատել է Ժակ Մարիտենի ինստիտուտի Եվրոպական ընդհանուր էներգետիկ քաղաքականության և դրա արևմտյան հարթության հետազոտող-գիտաշխատող։

2006-2009թթ. աշխատել է Տրիեստի համալսարանի քաղաքագիտության ամբիոնի Եվրոպական արտաքին և անվտանգության քաղաքագիտության հետազոտող-գիտաշխատող։

2009-2013թթ. «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության ավագ գիտաշխատող։

2013-2016թթ. Իտալիայի Հանրապետությունում և Սան Մարինոյի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան

2014-2016թթ. համատեղության կարգով Մալթայի Հանրապետությունում և Խորվաթիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան

2015-2016թթ. համատեղության կարգով Սլովենիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան

Դիվանագիտական աստիճան՝

Արտակարգ և լիազոր դեսպան

Աշխատանքային գործունեությունը

Սլովենիայի Հանրապետություն (նստավայրը՝ Հռոմ, Իտալիայի Հանրապետություն)
2015-2016թթ. Արտակարգ և լիազոր դեսպան

Խորվաթիայի Հանրապետություն (նստավայրը՝ Հռոմ, Իտալիայի Հանրապետություն)
2014-2016թթ. Արտակարգ և լիազոր դեսպան

Մալթայի Հանրապետություն (նստավայրը՝ Հռոմ, Իտալիայի Հանրապետություն)
2014-2016թթ. Արտակարգ և լիազոր դեսպան

Իտալիայի Հանրապետություն
2013-2016թթ. Արտակարգ և լիազոր դեսպան

Սան Մարինոյի Հանրապետություն (նստավայրը՝ Հռոմ, Իտալիայի Հանրապետություն)
2013-2016թթ. Արտակարգ և լիազոր դեսպան