Գրիգոր Հովհաննիսյան

Ծննդյան թիվ և վայր՝  հունվարի 26,  1971թ․, ք․ Երևան

Կրթություն՝  2000-2001թթ. Իրավունքի և Դիվանագիտության Ֆլեթչեր Ինստիտուտ, Թաֆթս համալսարան. Մագիստրոս

1992-1993թթ. Բեյրութի Հայկազյան Համալսարան, Լիբանան 1992-1993 թթ.

Դիպլոմ, Միջազգային հարաբերություններ. Մերձավոր Արևելք

1987-1992թթ. ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետ, արաբագիտություն

Աշխատանքային գործունեություն՝

1994-1996թթ. «Շելթր» Ծրագրի համակարգող. ՄԱԿ-ի Փախստականների հարցերով Գերագույն Հանձնակատարի Գրասենյակ, Երևան

1996-1998թթ. Հատուկ Համակարգողի խորհրդական ծրագրերի և հանրային կապերի գծով. ՄԱԿ-ի Հատուկ Առաքելություն Աֆրիկյան Մեծ Լճերի տարածաշրջանում` Ռուանդա, Զաիր, Բուրունդի, Ուգանդա, Թանզանիա, ԿԱՀ, Քենիա

1998-2000թթ. Կինշասայի և Բրազավիլի գրասենյակների ղեկավար. ՄԱԿ-ի Քարտուղարության Համակարգող Գրասենյակ, Կոնգոյի Դեմոկրատական և Կոնգոյի հանրապետություններ

2001–2003թթ. Խմբի Ղեկավար և Արտակարգ Իրավիճակների պլանավորման կոորդինատոր. Մերձավոր Արևելքի Խաղաղության գործընթացում ՄԱԿ-ի Հատուկ Համակարգողի Գրասենյակ (UNSCO), Երուսաղեմ` Իսրայել, Պաղեստինյան Ինքնավարություն, Սիրիա, Լիբանան, Հորդանան

2002-2003թթ. Պաղեստինյան Ինքնավարությունում ՄԱԿ-ի քարտուղարության Համակարգող. Արևմտյան Ափ և Գազայի հատված

2004թ. Գլխավոր Խորհրդական. Իրաքում ՄԱԿ-ի առաքելություն (UNAMI), Հորդանան–Կատար

2005-2008թթ. ԵՊՀ Արաբագիտության ամբիոնի դասախոս. Մերձավոր Արևելքի քաղաքական և տնտեսական համակարգեր

2006թ. Սայդայի տարածաշրջանային Համակարգող. Լիբանանում ՄԱԿ-ի Արտակարգ Առաքելություն

2007–2009թթ. «Շուշիի Վերածնունդ» հիմնադրամի գործադիր տնօրեն

2009-2013թթ. Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոս. ԱՄՆ արևմտյան ափ

2014-2016թթ․համատեղության կարգով ՀՀ դեսպան Կուբայում, Կոստա Ռիկայում, Պանամայում, Գվատեմալայում

2013-2016թթ. Մեքսիկական Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպան

2016-2018թթ․  Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպան

2019թ-ից ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ

Օտար լեզուներ՝

Անգլերեն, ռուսերեն, արաբերեն, ֆրանսերեն, իսպաներեն

Ընտանեկան դրություն՝

Ամուսնացած է, ունի երկու երեխա։

Աշխատանքային գործունեությունը

Ամերիկայի Միացյալ Նահանգներ
2016-2018թթ. Արտակարգ և լիազոր դեսպան

Կոստա Ռիկա (նստավայրը՝ Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ)
2014-2016թթ. Արտակարգ և լիազոր դեսպան

Կուբայի Հանրապետություն (նստավայրը՝ Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ)
2014-2016թթ. Արտակարգ և լիազոր դեսպան

Գվատեմալայի Հանրապետություն (նստավայրը՝ Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ)
2014-2016թթ. Արտակարգ և լիազոր դեսպան

Պանամայի Հանրապետություն (նստավայրը՝ Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ)
2014-2016թթ. Արտակարգ և լիազոր դեսպան

Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
2013-2016թթ. Արտակարգ և լիազոր դեսպան



Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսություն
2009-2013թթ. Գլխավոր հյուպատոս