Արմեն Սուրենի Սարգսյան

1958-2022թթ.

Ծննդյան վայր՝ ք. Վանաձոր

Կրթություն՝ 1978թ. ավարտել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը:

1981թ. ավարտել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետը:

1995թ. ավարտել է Ջ.Մարշալի անվան անվտանգության հարցերի հետազոտությունների Եվրոպական կենտրոնի Ռազմավարական հետազոտությունների և պաշտպանական տնտեսության քոլեջը (Գերմանիա):

2002թ. մասնակցել է Հարվարդի համալսարանի (ԱՄՆ) Սևծովյան անվտանգության ուսումնական ծրագրին:

Աշխատանքային գործունեություն՝

1981-1982թթ. աշխատել է ԵՊՀ-ում` որպես բաժնի ավագ տեսուչ:

1982թ-ից ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում, իսկ 1991թ.-ից` ՀՀ Զինված ուժերում:

1994թ-ից ծառայել է ՀՀ Պաշտպանության նախարարության արտաքին կապերի և միջազգային ռազմական համագործակցության ստորաբաժանումներում` հաջորդաբար զբաղեցնելով բաժնի վարիչի տեղակալի, բաժնի վարիչի, արտաքին կապերի և միջազգային ռազմական համագործակցության վարչության պետի տեղակալի պաշտոնները:

1998-1999թ. զբաղեցրել է ՀՀ ՊՆ արտաքին կապերի և միջազգային ռազմական համագործակցության վարչության պետի պաշտոնը:

1999-2002թթ. ՉԺՀ-ում ՀՀ ռազմական կցորդ

2002-2008թթ. զբաղեցրել է ԱՄՆ-ում ՀՀ պաշտպանության հարցերով կցորդի, ռազմական, ռազմածովային և ռազմաօդային կցորդի պաշտոնը:   

2008-2016թթ․ ՉԺՀ-ում ՀՀ դեսպան (նստավայր՝ Պեկին)

2009-2013թթ․ Վիետնամում ՀՀ դեսպան (նստավայր՝ Պեկին)

2009-2014թթ․ Հարավային Կորեայում ՀՀ դեսպան (նստավայր՝ Պեկին)

2010-2016թթ․ Սինգապուրում ՀՀ դեսպան (նստավայր՝ Պեկին)

2013-2016թթ․ Մոնղոլիայում ՀՀ դեսպան (նստավայր՝ Պեկին)

2016-2020թթ․ Բուլղարիայում ՀՀ դեսպան (նստավայր՝ Սոֆիա)

Շքանշաններ՝

Պարգևատրվել է ԽՍՀՄ և ՀՀ ՊՆ մի շարք մեդալներով, ինչպես և ՉԺՀ ՊՆ մեդալով:

Ընտանեկան կարգավիճակ՝

Ամուսնացած է, ունի երեք երեխա:

Աշխատանքային գործունեությունը

Բուլղարիայի Հանրապետություն
2016-2020թթ. Արտակարգ և լիազոր դեսպան

Մոնղոլիա (նստավայրը՝ Պեկին, Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն)
2013-2016թթ. Արտակարգ և լիազոր դեսպան

Սինգապուրի Հանրապետություն (նստավայրը՝ Պեկին, Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն)
2010-2016թթ. Արտակարգ և լիազոր դեսպան

Կորեայի Հանրապետություն (նստավայրը՝ Պեկին, Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն)
2009-2014թթ. Արտակարգ և լիազոր դեսպան

Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն (նստավայրը՝ Պեկին, Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն)
2009-2013թթ. Արտակարգ և լիազոր դեսպան

Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն
2008-2016թթ. Արտակարգ և լիազոր դեսպան