Եղիշե Սարգսյան

Ծննդյան թիվ՝  հոկտեմբերի 15, 1947թ․

Կրթություն՝   1964-1969թթ.  ԵՊՀ, Ռոմանա-գերմանական լեզուներ և գրականություն, գերմաներենի ուսուցիչ 

 

 

Աշխատանքային գործունեություն՝

1968թ. «Ինտուրիստ» համամիութենական բաժնետիրական ընկերության հայկական բաժանմունքում գերմաներենի թարգմանիչ

1969-1971թթ.  ՀԼԿԵՄ Երևանի քաղկոմի կազմբաժնի հրահանգիչ

1971-1972թթ. ՀԼԿԵՄ Մյասնիկյանի շրջկոմի կազմբաժնի վարիչ

1972-1976թթ.    Արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապի հայկական ընկերությունում ավագ ռեֆերենտ՝ Կենտրոնական և Հյուսիսային Եվրոպայի երկրների հետ կապի հարցերով

1976-1982թթ.  Արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապի հայկական ընկերությունում արտասահմանյան կապերի բաժնի վարիչ

1982-1986թթ. Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետությունում ԽՍՀՄ դեսպանությունում երկրորդ քարտուղար, մշակույթի բաժնի վարիչի պաշտոնակատար, Դհաքայում Խորհրդային մշակութային կենտրոնի տնօրեն

1986-1990թթ.  Հայաստանի Արհեստակցական Միությունների Հանրապետական Խորհրդում Միջազգային կապերի և տուրիզմի բաժնի վարիչի տեղակալ

1990-1991թթ.  Հայաստանի Արհեստակցական Միությունների Հանրապետական Խորհրդում Միջազգային տուրիզմի բյուրոյի տնօրեն

1991-1992թթ.     ՀՀ ԱԳՆ մշակութային կապերի բաժնի վարիչ

1992-1993թթ.     ՀՀ ԱԳՆ միջազգային տրանսպորտի ենթաբաժնի վարիչ

1992թ. շնորհվել է «2-րդ քարտուղար» դիվանագիտական աստիճան

1993-1994թթ. ՀՀ ԱԳՆ Միջազգային տնտեսական հարաբերությունների վարչության Տրանսպորտի և կոմունիկացիաների բաժնի 2-րդ քարտուղար

1994-1998թթ. ՀՀ ԱԳՆ Պետական արարողակարգի վարչության պաշտոնական այցերի բաժնի վարիչ

1996թ. շնորհվել է «1-ին քարտուղար» դիվանագիտական աստիճան

1998թ.  ՀՀ ԱԳՆ Պետական արարողակարգի վարչության պետ

1998թ. շնորհվել է խորհրդական դիվանագիտական աստիճան

1998թ. շնորհվել է արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար դիվանագիտական աստիճան

1998-2000թթ. ՀՀ Պետական արարողակարգի ծառայության ղեկավար

2000-2002թթ.  ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունում արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար

2002-2010թթ. Ռումինիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

2007թ․ շնորհվել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան  դիվանագիտական աստիճան

2010-2015թթ.  ՀՀ ԱԳՆ մշակույթի և հումանիտար համագործակցության վարչության պետ

2016-2016թթ. ՀՀ ԱԳՆ քարտուղարությունում խորհրդական (պայմանագրային հիմունքներով)

2016թ-ից  Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոս

Պարգևներ՝

2001թ.  երկարատև և անբասիր աշխատանքի համար հայտարարվել է շնորհակալություն և պարգևատրվել է  ՀՀ ԱԳՆ հուշամեդալով։

2010թ.  ՀՀ ԱԳՆ մատուցած ծառայությունների, երկարատև ու բարեխիղճ աշխատանքի համար պարգևատրվել է հուշամեդալով։

2013թ.  ՀՀ ԱԳՆ համակարգում 22-ամյա ծառայության համար պարգևատրել շնորհակալագրով։

Օտար լեզուներ՝

Ռուսերեն, անգլերեն, գերմաներեն

Ընտանեկան դրություն՝

Ամուսնացած է, ունի երկու դուստր։

Աշխատանքային գործունեությունը

Ռումինիա
2002-2010թթ. Արտակարգ և լիազոր դեսպան



Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսություն
2016թ.-առ այսօր Գլխավոր հյուպատոս