Հրաչ Սիլվանյան

Ծննդյան թիվ և վայր ՝ օգոստոսի 18, 1946թ․, ք․ Երևան

Կրթություն՝  1965-1969թթ․ Վ. Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտ

1969-1972թթ Երևանի պետական համալսարանի  պատմության ֆակուլտետի ասպիրանտուրա

1990-1992թթ․ ՌԴ նախագահին կից պետական ծառայության  ակադեմիա, դոկտորանտուրա

Փիլիսոփայական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր

Դոնեցկի պետական կառավարման համալսարան, պատվավոր դոկտոր

Կիևի միջազգային համալսարան, պրոֆեսոր

Միջազգային կադրային ակադեմիա, պատվավոր դոկտոր

Աշխատանքային գործունեություն՝

1972-1973թթ. ԵՊՀ փիլիսոփայության ֆակուլտետի դասախոս

1973-1975թթ. ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի գիտ. աշխատող

1975-1980թթ. Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի փիլիսոփայության ամբիոնի ավագ դասախոս

1980-1982թթ․ Երևանի Մյասնիկյանի շրջանային խորհուրդի պատգամավոր

1980-1990թթ. ՀԿԿ կենտկոմ, հրահանգիչ, սեկտորի վարիչ, տեսուչ, պատասխանատու կազմակերպիչ

1990-1993թթ. Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի  գիտական աշխատանքների և միջազգային կապերի պրոռեկտոր

12.01.1993թթ. ընդունվել է ՀՀ ԱԳՆ։

1993-1996թթ. Ուկրաինայում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար

1995թ. շնորհվել է «1-ին քարտուղար» դիվանագիտական աստիճան

1996-2003թթ. Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, շնորհվել է «արտակարգ և լիազոր դեսպան» դիվանագիտական աստիճան

1999-2004թթ. համատեղությամբ` Մոլդովայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

2003-2006թթ. ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական

2005թ. ՀՀ ԱԳՆ աշխատակազմի խորհրդական

2006-2011թթ. Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

2011-2017թթ․ ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական

Դիվանագիտական աստիճան՝

Արտակարգ և լիազոր դեսպան

Պարգևներ՝

Ուկրաինայի արժանիքների 2-րդ աստիճանի շքանշան

Վրաստանի պատվո շքանշան

Ուկրաինայի կրթության և գիտության նախարարության մեդալ

 Կիև քաղաքի  պատվո նշան

Դոնեցկի տարածաշրջանային խորհրդի պատվավոր նշան

Թբիլիսիի պատվավոր քաղաքացի

Օտար Լեզուներ՝

Ռուսերեն, անգլերեն, ուկրաիներեն

Ընտանեկան կարգավիճակ՝

Ամուսնացած է, ունի երկու դուստր ։

Աշխատանքային գործունեությունը

Վրաստան
2005-2011թթ. Արտակարգ և լիազոր դեսպան

Մոլդովայի Հանրապետություն (նստավայրը՝ Կիև, Ուկրաինա)
1999-2004թթ. Արտակարգ և լիազոր դեսպան

Ուկրաինա
1996-2003թթ. Արտակարգ և լիազոր դեսպան

Ուկրաինա
1993-1996թթ. Գործերի հավատարմատար