Ծննդյան թիվ և վայր՝ 1967թ․ դեկտեմբերի 8, ք․ Երևան
Կրթություն՝ 1984-1991թթ. սովորել է Երևանի պետական համալսարանում պատմության ֆակուլտետում։
1996-1997թթ. Երևանի պետական համալսարանում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
1988-2001թթ. Ռուսաստանի Դաշնության Գիտությունների ազգային ակադեմիայի սոցիալ-քաղաքական հետազոտությունների ինստիտուտում ստացել է քաղաքականգիտությունների դոկտորի աստիճան:
Աշխատանքային գործունեություն՝
1991-1992թթ. աշխատել է պատմության ուսուցիչ Երևանի թիվ 33 դպրոցում:
1992-1994թթ. եղել է Մոսկվայում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչության գլխավոր մասնագետ:
1994-1995թթ. եղել է Մոսկվայում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար:
1996-1997թթ. աշխատել է ՀՀ ԱԳՆ ԱՊՀ երկրների վարչությունում՝ որպես առաջին քարտուղար:
1997-1998թթ. եղել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանության առաջին քարտուղար
1998-2000թթ. Ռուսաստանում Հայաստանի դեսպանության խորհրդական
2001թ-ից «Եվրասիական մեդիա խումբ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ
2012թ. «Սվերդլովսկի կինոստուդիա» ԲԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ
2012-2015թթ. «Բորիսոգլեբսկի օսլայի գործարան» ԲԲԸ-ի տնօրենների խորհրդի անդամ
2013-2015թթ. «Կինոտեխնիկա» ԲԲԸ-ի տնօրենների խորհրդի անդամ
2013-2015թթ. «ՍՈՅՈՒԶԿՆԻԳԱ» ԲԲԸ-ի տնօրենների խորհրդի անդամ
2013-2016թթ. «Թղթի կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտ» ԲԲԸ-ի տնօրենների խորհրդի անդամ
2016թ-ից «Ռուսական թերթեր» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի անդամ
2017-2022թթ. Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպան
Ընտանեկան կարգավիճակ՝
Ամուսնացած է, ունի 4 երեխա: