Ռաիսա Վարդանյան

Ծննդյան թիվ և վայր՝ 1959թ. մայիսի 28, ք․ Խանլար, Ադրբեջանական ՍՍՀ

Կրթություն՝   1998թ. ավարտել է Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ դիվանագիտական ակադեմիան, մասնագիտությունը` միջազգային հարաբերությունների մասնագետ

1985թ. ավարտել է Երևանի Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտը, մասնագիտությունը` լեզվաբան

Քաղաքական գիտությունների թեկնածու: Հակամարտությունների կարգավորման և միջազգային հարաբերությունների շուրջ մի շարք գիտական աշխատությունների հեղինակ է: Զեկույցներով հանդես է եկել բազմաթիվ միջազգային համաժողովներում:

Աշխատանքային գործունեություն՝

1978թ. Մանկավարժ Աբովյանի շրջանի Բալահովտի N1 մանկապարտեզում

1983-1984թթ. Լաբորանտ Օրջոնիկիձեի ժողկրթբաժնում

1986-1988թթ. Տեսուչ Պոլիտեխնիկական ինստիտուտի օտարերկրյա ուսանողների դեկանատ, միաժամանակ դասավանդել է «Ռուսաց լեզու օտարերկրացիների համար» ամբիոնում

1988-1994թթ. Տեսուչ Երևանի պետական մանկավարժական ինստիտուտի հասարակական մասնագիտությունների բաժնում

1994-1998թթ. Տնօրեն «Իմաստասեր» կազմակերպության արտաքին տնտեսական գծով

2001-2002թթ. Դասախոսական աշխատանք Մոսկվայի տարբեր ԲՈւՀ-երում

2002-2010թթ. ՌԴ-ում ՀՀ դեսպանի ռեֆերենտ

2010-2013թթ․ ՌԴ-ում ՀՀ դեսպանի խորհրդական

2013-2019թթ. Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հանոյ)

2014-2019թթ. Ֆիլիպիններում  Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հանոյ)

Օտար լեզուներ`

Ռուսերեն և անգլերեն 

Ընտանեկան դրություն`

Ունի երկու որդի:

Աշխատանքային գործունեությունը

Ֆիլիպինների Հանրապետություն (նստավայրը՝ Հանոյ, Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն)
2014-2019թթ. Արտակարգ և լիազոր դեսպան

Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն
2013-2019թթ. Արտակարգ և լիազոր դեսպան