Սևդա Սևան

1945-2009թթ․

Ծննդյան վայր՝ Նովա Զագորա, Բուլղարիա

Կրթություն՝ Ուսանել է Բուրգասի հայկական վարժարանում։ Ավարտել է Սոֆիայի համալսարանի բուլղարական բանասիրության ֆակուլտետը (1978)։ 

 

Աշխատանքային գործունեություն՝

Աշխատել է «Նարոդնա մլադեժ» թերթի խմբագրությունում։

Ստեղծագործել է 1962թ-ից։

1969թ.-ին լույս է ընծայել «Քար քարի վրա» բանաստեղծությունների ժողովածուն (դրանցից շատերը թարգմանվել են հայերեն)։

Հայտնի է դարձել «Ռոդոսթո, Ռոդոսթո…» վեպով, որի առաջին և երկրորդ մասերը լույս են տեսել 1981թ․ և 1988թ., թարգմանվել են հայերեն և ռուսերեն։

Գրել է նաև «Որևէ տեղ Բալկաններում» (1987թ.), «Տեր-Զոր» վեպերը (եռագրություն), որոնցում ներկայացված են Մեծ եղեռնը, Բալկաններում զորավար Անդրանիկի և բուլղարական զորամասերի ազատագրական համատեղ գործողությունները։

Գրել է 1988թ. Բուլղարիայում նկարահանված «Ցեղասպանություն» վավերագրական կինոնկարի սցենարը։

Թարգմանել է Գևորգ Էմինի բանաստեղծություններից («Արդար երգ» ժողովածուն, 1979թ.)։

Հայտնի է նաև իր հայանպաստ հասարակական գործունեությամբ։

1994-1999թթ․ Բուլղարիայում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար 

1999-2005թթ․ Բուլղարիայում արտակարգ և լիազոր դեսպան

Աշխատանքային գործունեությունը

Բուլղարիայի Հանրապետություն
1999-2005թթ. Արտակարգ և լիազոր դեսպան

Բուլղարիայի Հանրապետություն
1994-1999թթ. Գործերի հավատարմատար