Ծննդյան թիվ և վայր՝ 1969թ. ապրիլի 30, ք․ Երևան
Կրթություն՝ 1985-1991թթ. Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետ
1990-1991թթ. Դրեզդենի տեխնիկական համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետ (Գերմանիա)
1991-1993թթ. Լայպցիգի համալսարան, ասպիրանտուրա (Գերմանիա)
1993-1997թթ. Բեռլինի՝ Հումբոլդթի անվան համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետ (Գերմանիա)
Աշխատանքային գործունեություն՝
1987-1988թթ. Զինծառայություն խորհրդային բանակում
1991-1993թթ. Գերմանական AVX/SIEMENS ընկերության գիտահետազոտական բաժին (Գերմանիա)
1994-1996թթ. Բեռլինի Հումբոլդթի անվան համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետի գիտաշխատող
1996-1997թթ. Բեռլինի գիտության և կրթության սենատին առընթեր համալսարանական մաթեմատիկական քոլեջի դասախոս
1997-2008թթ. Գերմանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության գրասենյակի վարիչ
2005-2009թթ. Գիտության և կրթության սենատին կից արտերկրի ավարտական վկայականների գնահատման և ատեստավորման փորձագիտական խորհրդի անդամ
2009թ. Խորհրդատու փորձագետ, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն
2010-2011թթ. Դասախոսական և խորհրդատվական գործունեություն, ՔՈՒՓ ընկերություն
2011–2013թթ. Առաջին քարտուղար, Եվրոպայի վարչություն, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն
2014–2015թթ. Խորհրդական, փոխդեսպան, Գերմանիայում ՀՀ դեսպանություն
2015թ. (մինչև 19 մայիսի) Գերմանիայում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար
2015-2021թթ. Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Բեռլին)
2018-2021թթ. համատեղության կարգով Լիխտենշտեյնի Իշխանապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բեռլին)
2022թ. օգոստոսի 24-ից Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Թբիլիսի)
Լեզուների իմացություն՝
Գերմաներեն, ռուսերեն
Ընտանեկան կարգավիճակ՝
Ամուսնացած է, ունի 2 զավակ։
Վրաստան
2022թ.-առ այսօր Արտակարգ և լիազոր դեսպան
Լիխտենշտեյն (նստավայրը՝ Բեռլին, Գերմանիայի Դաշնային Հանրապետություն)
2018-2021թթ. Արտակարգ և լիազոր դեսպան
Գերմանիայի Դաշնային Հանրապետություն
2015-2021թթ. Արտակարգ և լիազոր դեսպան