Տիգրան Սեյրանյան

Ծննդյան թիվ և վայր՝ 1967թ. մայիսի 6, ք․ Նովոսիբիրսկ

Կրթություն՝ 1984-1991թթ. սովորել է ԵՊՀ փիլիսոփայության և սոցիոլոգիայի ֆակուլտետում:

 

 

 

Աշխատանքային գործունեություն՝

1985-1987թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում:

1992-1995թթ. եղել է ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչության կցորդ, 3-րդ քարտուղար, 2-րդ քարտուղար, բաժնի վարիչ:

1995-1998թթ. եղել է Իրանում ՀՀ դեսպանության 1-ին քարտուղար, հյուպատոս:

1998-2000թթ. եղել է ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչության պետ:

2000-2003թթ. եղել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության խորհրդական, հյուպատոս:

2003-2011թթ. եղել է ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչության պետ:

2010թ. շնորհվել է արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան:

2010թ. պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Վազգեն Սարգսյան» մեդալով:

2011-2018թթ. Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան (նստավայր՝ Պրահա)

2012-2018թթ․ Սլովակիայում  Հայաստանի Հանրապետության դեսպան (նստավայր՝ Պրահա)

2019թ-ից Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Կիև)

Օտար լեզուներ՝

անգլերեն, ռուսերեն 

Ընտանեկան կարգավիճակ՝

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Աշխատանքային գործունեությունը

Ուկրաինա
2019թ.-առ այսօր Արտակարգ և լիազոր դեսպան

Սլովակիայի Հանրապետություն (նստավայրը՝ Պրահա, Չեխական Հանրապետություն)
2012-2018թթ. Արտակարգ և լիազոր դեսպան

Չեխական Հանրապետություն
2011-2018թթ. Արտակարգ և լիազոր դեսպան