Ռուբեն Սադոյան

Ծննդյան թիվ և վայր՝ 1968թ. հունիսի 22, ք․ Երևան

Կրթություն՝ 1989թ. ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը: Ֆինանսիստ-տնտեսագետ:

 

 

Աշխատանքային գործունեություն՝

1989-1990թթ. աշխատել է «Հայբակալեա» ձեռնարկությունում` որպես հաշվապահ 

1990-1994թթ. ՀՀ հարկային պետական տեսչությունում, այնուհետև տեսչության օպերատիվ վարչությունում` պետական հարկային տեսուչ

1994-1996թթ. «Վահունի» ՍՊԸ-ում  տնօրեն

1996-2000թթ. «Ռոյալ կրիստալ» ՍՊԸ-ում տնօրեն 

2000-2001թթ. ՀՀ  պետական եկամուտների նախարարության հարկային տեսչության  վերլուծության և հարկային եկամուտների պլանավորման բաժնի գլխավոր հարկային տեսուչ 

2002թ. «Երևանի էլեկտրացանց» ՓԲԸ «Արշակունի» մասնաճյուղում` տնօրեն 

2002-2003թթ. «Էջմիածնի իրացման-շահագործման» մասնաճյուղում` տնօրեն 

2003-2004թթ. «Կենտրոն-կանաչապատում» ՓԲԸ փոխտնօրեն

2007-2012թթ. Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 9 ընտրատարածք): Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ

2012թ. մայիսի 6-ին  Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 9 ընտրատարածքից:

2017թ-ից Վրաստանում ՀՀ դեսպան

Ընտանեկան կարգավիճակ՝

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Աշխատանքային գործունեությունը

Վրաստան
2017թ.-առ այսօր Արտակարգ և լիազոր դեսպան