Ծննդյան թիվ և վայր՝ 1 հունվարի 1939 թ., ք․Թբիլիսի
Կրթություն՝ 1962 թթ. ավարտել է Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանը՝ պատմաբան-ազգագրագետի որակավորմամբ։
Աշխատանքային գործունեություն՝
1962-1963թթ. աշխատել է ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտում որպես ավագ լաբորանտ։
1963-1971թթ. ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի կրտսեր գիտաշխատող
1971-1989թթ. Երևանի պետական համալսարանի ավագ դասախոս, ապա` դոցենտ
1989-1994թթ. Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի հնագիտության և ազգագրության ամբիոնի հիմնադիր վարիչ
1994թ. ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական
1994-1997թթ. Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
1997-2005թթ. ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող
1997-2004թթ. Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի հնագիտության և ազգագրության ամբիոնի վարիչ