Վլադիմիր Կարմիրշալյան

Ծննդյան թիվ և վայր՝ 1952թ․ մարտի 2, ք․ Էջմիածին

Կրթություն՝ 1970-1974թթ. Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտ, միջազգային ժուռնալիստիկայի ֆակուլտետ

1974-1976թթ. Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարան, ժուռնալիստիկայի ֆակուլտետ

1991թ. գերազանցության դիպլոմով ավարտել է Մոսկվայի դիվանագիտական ակադեմիան: 

 

Աշխատանքային գործունեություն՝

1976-1977թթ. «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության հայաստանյան գրասենյակի, այնուհետև՝ «Արմենպրեսի» թղթակից

1977-1978թթ․ ՀԽՍՀ արտաքին գործերի նախարարության Քաղաքական տեղեկատվության բաժնի երկրորդ քարտուղար 

1978-1985թթ. ՀԽՍՀ արտաքին գործերի նախարարի օգնական 

1985-1989թթ. Դանանգում (Վիետնամ) ԽՍՀՄ Գլխավոր հյուպատոսության հյուպատոս

1990թ. հունիսին ԽՍՀՄ ԱԳՆ-ի կողմից չորս ամսով գործուղվել է Արգենտինայում ԽՍՀՄ դեսպանություն՝ ակադեմիայի ավարտական թեզը պատրաստելու և այն ավարտելուց հետո Արգենտինայում դիվանագիտական աշխատանքը շարունակելու նպատակով:

1991-1992թթ․ ՀՀ արտգործնախարարության Առաջին քաղաքական վարչության պետ

1992-1994թթ. ՀՀ ԱԳՆ Լատինական Ամերիկայի երկրների վարչության պետ

1994-1995թթ. ՀՀ ԱԳՆ Միջազգային կազմակերպությունների վարչության պետ

1995թ. նոյեմբերին նշանակվել է ՀՀ ԱԳՆ-ի և ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակի կողմից ստեղծված Ժողովրդավարության և մարդու իրավունքների կենտրոնի գործադիր տնօրեն, այնուհետև՝ գլխավոր տնօրեն:

1998-2000թթ. ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական՝ մարդու իրավունքների հարցերով: Նույն տարիներին ՀՀ նախագահին առընթեր Մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի անդամ էր:

2000-2006թթ. Դանիայի, Շվեդիայի, Նորվեգիայի Թագավորություններում և Ֆինլանդիայի Հանրապետությունում (նստավայր՝ Երևան) ՀՀ դեսպան

2006-2012թթ․ Ուրուգվայում, Չիլիում, Արգենտինայում ՀՀ դեսպան (նստավայր՝ Բուենոս Այրես)

2013-2019թթ. ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչության պետ

2019-2021թթ. Իսպանիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մադրիդ)

2020-2021թթ. Անդորրայի Իշխանապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մադրիդ)

Պարգևատրումներ՝

2012թ. Ազատարար գեներալ Սան Մարտին մեծ խաչ շքանշան (Արգենտինա)

2017թ. «Մխիթար Գոշ» մեդալ (ՀՀ)

2017թ. «Երախտագիտություն» մեդալ (ԼՂՀ)

Դիվանագիտական աստիճանը՝

Արտակարգ և լիազոր դեսպան

Օտար լեզուներ՝

Ռուսերեն, անգլերեն և իսպաներեն 

Ընտանեկան կարգավիճակ՝

Ամուսնացած է, ունի որդի և դուստր:

Աշխատանքային գործունեությունը

Անդորրայի իշխանավարություն (նստավայրը՝ Մադրիդ, Իսպանիայի Թագավորություն)
2020-2021թթ. Արտակարգ և լիազոր դեսպան

Իսպանիայի Թագավորություն
2019-2021թթ. Արտակարգ և լիազոր դեսպան

Արգենտինայի Հանրապետություն
2006-2012թթ. Արտակարգ և լիազոր դեսպան

Չիլիի Հանրապետություն (նստավայրը՝ Բուենոս Այրես, Արգենտինայի Հանրապետություն)
2006-2012թթ. Արտակարգ և լիազոր դեսպան

Ուրուգվայ (նստավայրը՝ Բուենոս Այրես, Արգենտինայի Հանրապետություն)
2006-2012թթ. Արտակարգ և լիազոր դեսպան

Դանիայի Թագավորություն (նստավայրը՝ Երևան, Հայաստանի Հանրապետություն)
2000-2006թթ. Արտակարգ և լիազոր դեսպան

Ֆինլանդիայի Հանրապետություն (նստավայրը՝ Երևան, Հայաստանի Հանրապետություն)
2000-2006թթ. Արտակարգ և լիազոր դեսպան

Նորվեգիայի Թագավորություն (նստավայրը՝ Երևան, Հայաստանի Հանրապետություն)
2000-2006թթ. Արտակարգ և լիազոր դեսպան

Շվեդիայի թագավորություն (նստավայրը՝ Երևան, Հայաստանի Հանրապետություն)
2000-2006թթ. Արտակարգ և լիազոր դեսպան