Արեգ Հովհաննիսյան

Ծննդյան թիվ և վայր՝  հունվարի 5, 1965թ․, ք․Երևան

Կրթություն՝  Երևանի պետական համալսարան, Արևելագիտության ֆակուլտետ, 1987թ․

Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետ, անգլերենի թարգմանիչ, 1983թ․               

 

 

Աշխատանքային գործունեություն՝   

1988-1991թթ․ Թարգմանիչ, Տրիպոլի, Լիբիայի Ժողովրդական Սոցիալիստական Արաբական Ջամահիրիյա

1992-1993թթ․  Գործադիր խորհրդի անդամ,  «Հայաստան» Համահայկական Հիմնադրամ

1993-1993թթ․ Երրորդ Քարտուղար, ՀՀ Արտաքին գործերի նախարարություն

1993-1996թթ․ Երրորդ Քարտուղար, Երկրորդ Քարտուղար,ՀՀ դեսպանություն, Կահիրե, Եգիպտոս

1996-1997թթ․ Երկրորդ Քարտուղար, Մերձավոր Արևելքի վարչություն,ՀՀ Արտաքին գործերի նախարարություն

1997-1998թթ․ Հասարակայնության հետ կապերի բաժնի պետ,ՀՀ Արտաքին գործերի նախարարություն

1999-2001թթ․  ՀՀ Գլխավոր Հյուպատոս, Հալեպ, Սիրիայի Արաբական Հանրապետություն

2001-2006թթ․ ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան, Լիբանան

2006-2007թթ․ Խորհրդական, ՀՀ Արտաքին գործերի նախարարություն

2007-2010թթ․ Ասիայի, Օվկիանիայի և Աֆրիկայի վարչության պետ,ՀՀ Արտաքին գործերի նախարարություն

2010-2013թթ․ Մերձավոր Արևելքի վարչության պետ, ՀՀ Արտաքին գործերի նախարարություն

2013-2017թթ․ Վիեննայում միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական   ներկայացուցչի տեղակալ , ՀՀ Մշտական ներկայացուցչություն, Վիեննա

2017թ-ից  Ասիայի, Օվկիանիայի և Աֆրիկայի վարչության պետ, ՀՀ Արտաքին գործերի նախարարություն

Գործունեությունը միջազգային կազմակերպություններում՝

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության խորհրդական սեպտեմբեր - դեկտեմբեր,Նյու-Յորք, 2007թ․                                       

ՄԱԿ-ի տարբեր գագաթնաժողովներում, խորհրդաժողովներում հայկական պատվիրակության անդամ (որոշ դեպքերում Հայաստանի միանձնյա ներկայացուցիչ),

Մերձավոր Արևելքում, Ասիա-խաղաղօվկիանոսյան երկրներում, Եվրոպայում և ԱՄՆ-ում ավագ պաշտոնյաների համար նախատեսված տարբեր սեմինարների, աշխատաժողովների մասնակից

ԱՊՀ տարածքում ԵԱՀԿ, ԺՀՄԻԳ ընտրական դիտորդական մի շարք առաքելությունների մասնակից

Օտար լեզուներ՝                             

Անգլերեն, ռուսերեն, արաբերեն, ֆրանսերեն

Դիվանագիտական աստիճան՝

Արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար                                           

Պարգևներ՝                         

«Զինված ուժերի 70-ամյակ» մեդալ, 1988թ․

«Գրանդ օֆֆիսեր» շնորհված Լիբանանի նախագահի կողմից, 2006թ․

«Կիլիկիո ասպետ» - շնորհված Մեծի Տանն Կիլիկիո   Կաթողիկոսի կողմից, 2006թ․

«Սբ․Վարդան» - շնորհված Հայ Կաթոլիկ Պատրիարքի  կողմից, 2006թ․

Աշխատանքային գործունեությունը

Լիբանանի Հանրապետություն
2001-2006թթ. Արտակարգ և լիազոր դեսպան



Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսություն
1998-2001թթ. Գլխավոր հյուպատոս