Արտաշես Թումանյան

Ծննդյան թիվ և վայր՝ 1949թ. նոյեմբերի 16, գ․ Դեբեդաշեն

Կրթություն՝ 1971թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը: Տնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ։

 

 

Աշխատանքային գործունեություն՝

1972-1978թթ.  Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի Կիրովականի մասնաճյուղի բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի դասախոս

1978-1982թթ. Կիրովականի էլեկտրոնային հաշվիչ տեխնիկայի գործարանի կոնստրուկտորական բյուրոյի պետ, գլխավոր կոնստրուկտոր

1982-1988թթ. Կիրովականի էլեկտրոնային հաշվիչ տեխնիկայի գործարանի կուսակցական կոմիտեի ազատված քարտուղար

1988-1990թթ. ՀԿԿ Կիրովականի (Վանաձոր) քաղկոմի կազմակերպական բաժնի վարիչ

1990-1992թթ. ՀՀ Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

1990-1995թթ. ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր

1992-1995թթ. ՀՀ Գերագույն խորհրդի նախագահի տեղակալ

1995-1997թթ. ՀՀ ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ

1995-1999թթ. ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր

1997-1998թթ. ՀՀ հարկային տեսչության պետ

1998-1999թթ. ՀՀ Նախագահի խորհրդական

1999-2000թթ. ՀՀ արտգործնախարարի առաջին տեղակալ

2000-2006թթ. Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի նախագահ

2000-2006թթ. «Լինսի» հիմնադրամի ծրագրերի կառավարման հայաստանյան խորհրդի նախագահ

2000-2006թթ. ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար

2001-2006թթ. Հայ-չինական միջկառավարական հանձնաժողովի նախագահ

2001-2006թթ. Հայաստան–Իրան կապերի գծով ՀՀ Նախագահի հատուկ լիազոր ներկայացուցիչ

2006-2015թթ. «Լիսամ» ՍՊԸ խորհրդի նախագահ

2015թ-ից  Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան

Դիվանագիտական աստիճան՝

Արտակարգ և լիազոր դեսպան

Ընտանեկան կարգավիճակ՝

Ամուսնացած է, ունի երկու զավակ:

Աշխատանքային գործունեությունը

Իրանի Իսլամական Հանրապետություն
2015թ.-առ այսօր Արտակարգ և լիազոր դեսպան