Աշոտ Գալոյան

Ծննդյան թիվ և վայր` 1956թ. հունիսի 9, ք․ Վանաձոր

Կրթություն` 1979թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը` գերազանցության դիպլոմով:

1985թ. պաշտպանել է պատմական գիտությունների թեկնածուի կոչումը:

 

Աշխատանքային գործունեություն`

1979-1982թթ. Երևանի պետական համալսարանի ռեկտորի օգնական

1982-1985թթ. Երևանի պետական համալսարանի ՀԼ ԿԵՄ քարտուղար

1985-1987թթ. Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի դասախոս

1987-1988թթ. IREX հիմնադրամի ծրագրով ԱՄՆ-ի Միչիգանի և Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարաններում հետազոտող գիտաշխատող և դասախոս

1988-1993թթ. Երևանի պետական համալսարանի Քաղաքական պատմության ամբիոնի դոցենտ

1993-1995թթ. «Ֆուլբրայթ» հիմնադրամի ծրագրով ԱՄՆ-ի Կալիֆորնիայի համալսարանի քաղաքագիտության և արդի պատմության ամբիոնների պրոֆեսոր

1995-1997թթ. Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի պատմության ֆակուլտետի և Մերձավոր արևելյան հետազոտությունների կենտրոնի հրավիրված դասախոս
1997-2006թթ. Երևանի Հր. Աճառյանի անվան համալսարանի պրոֆեսոր

1997-2006թթ. Երևանի պետական համալսարանի դոցենտ

1999-2003թթ. ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ

2001-2003թթ․ ԵԽ խորհրդարանական վեհաժողովի ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ

2003-2006թթ. ԳՌԵԿՕ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար, ԵԽ

2003-2006թթ. ՀՀ ԱԳ նախարարության աշխատակազմի խորհրդական

2006- 2011/2թթ. Բալթյան երկրներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վարշավա)

2006թ.-2014թ. հունվար Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (հրամանագրով` 2005թ. նոյեմբեր)

2014թ. հունվարից Բրազիլիայի դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բրազիլիա)

2016թ-ից Կոլումբիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բրազիլիա)

Օտար լեզուներ`

Ռուսերեն, անգլերեն, լեհերեն

Ընտանեկան կարգավիճակ`

Ամուսնացած է, ունի երեք որդի:

Աշխատանքային գործունեությունը

Կոլումբիայի Հանրապետություն (նստավայրը՝ Բրազիլիա, Բրազիլիայի Դաշնային Հանրապետություն)
2016թ.-առ այսօր Արտակարգ և լիազոր դեսպան

Բրազիլիայի Դաշնային Հանրապետություն
2014թ.-առ այսօր Արտակարգ և լիազոր դեսպան

Էստոնիայի Հանրապետություն (նստավայրը՝ Վարշավա, Լեհաստանի Հանրապետություն)
2006-2012թթ. Արտակարգ և լիազոր դեսպան

Լիտվայի Հանրապետություն (նստավայրը՝ Վարշավա, Լեհաստանի Հանրապետություն)
2006-2011թթ. Արտակարգ և լիազոր դեսպան

Լատվիայի Հանրապետություն (նստավայրը՝ Վարշավա, Լեհաստանի Հանրապետություն)
2006-2012թթ. Արտակարգ և լիազոր դեսպան

Լեհաստանի Հանրապետություն
2005-2014թթ. Արտակարգ և լիազոր դեսպան