Վահե Գաբրիելյան

Ծննդյան թիվ և վայր՝  մայիսի 16, 1965թ․, ք․ Երևան

Կրթություն՝  Գերազանցությամբ ավարտել է Երևանի N 139, անգլերեն թեքումով միջնակարգ դպրոցը:

1989թ․ գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ռոմանագերմանական լեզուների բաժանմունքը (հետագայում՝ ֆակուլտետ)՝ անգլերեն լեզու և գրականություն մասնագիտությամբ և ընդունվել ասպիրանտուրա։

1988-89թթ. սովորել է ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգի Դեյվիդսոն քոլեջում:

Ուսանել է նաև Վիեննայի դիվանագիտական ակադեմիայում (1995թ.):

Զինվորական ծառայություն՝

1983-1985թթ., զորակոչվելով ԵՊՀ -ից, ծառայել է Խորհրդային բանակում:

Աշխատանքային գործունեություն՝

1992թ-ից ԵՊՀ ռոմանագերմանական ֆակուլտետի անգլիական բանասիրության ամբիոնի դասախոս

1994-2003թ. ԵՊՀ ռոմանագերմանական ֆակուլտետի անգլիական բանասիրության ամբիոնի դոցենտ 

2003 թվականից ունի դոցենտի կոչում (ԵՊՀ):

2012-2013թթ. դասավանդել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում։

2016-2017թթ. դասավանդել է Հայ-ոռւսական (սլավոնական) համալսարանում:

1993-1994թթ. և 1997-2003թթ. եղել է ՀՀ նախագահի թարգմանիչ:

1994-1998թթ. արտաքին գործերի նախարարության Միջազգային կազմակերպությունների վարչության ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի և այլ միջազգային կազմակերպությունների, ապա ՅՈՒՆԵՍԿՕ-ի բաժիններում՝ երրորդ, երկրորդ, առաջին քարտուղար, կատարել է ՄԱԿ-ի բաժնի վարիչի պարտականություններ:

1996-1998թթ. որպես թարգմանիչ աշխատել է նաև ՀՀ սահմանադրական դատարանում:

1998-2003թթ. ՀՀ նախագահի մամուլի քարտուղար:

2003-2010թթ. Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

2005-2012թթ․ համատեղության կարգով Իռլանդիայում առաջին ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

2010թ-ից ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի տնօրեն

Այլ գործունեություն

1992-1998թթ. հանդես է եկել որպես համաժամանակյա և հաջորդական թարգմանություններ կատարող թարգմանիչ:

Անգլիայի Արտոնագրված լեզվաբանների ինստիտուտի անդամ է:

Լուսանկարների երկու` Բրիտանիա (Երևան, 2009թ. և Ստեփանակերտ, 2010թ.) և Արցախ (Երևան, 2011թ. և Ստեփանակերտ, 2012թ.) անհատական ցուցահանդեսների հեղինակ է:

Հեղինակն է Artsakh: the People and Land of Karabakh, (2011թ.) և Armenian Heritage and UNESCO (2017թ.) գրքերի, ունի տպագրված գիտական հոդվածներ և թարգմանություններ:

Դիվանագիտական աստիճան՝

Արտակարգ և լիազոր դեսպան

Օտար լեզուներ՝

Անգլերեն, ռուսերեն

Ընտանեկան կարգավիճակ՝

Ամուսնացած է, ունի երկու որդի:

Աշխատանքային գործունեությունը

Իռլանդիայի Հանրապետություն (նստավայրը՝ Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն)
2005-2012թթ. Արտակարգ և լիազոր դեսպան

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն
2003-2010թթ. Արտակարգ և լիազոր դեսպան