Արմեն Բայբուրդյան

Ծննդյան թիվ և վայր՝ ապրիլի 2, 1964թ․, ք․ Երևան

Կրթություն՝ 1981-1986թթ. Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ

1986-1989թթ․ Երևանի պետական համալսարանի ընդհանուր պատմության ամբիոնի ասպիրանտուրա

1990թ.  շնորհվել է պատմական գիտությունների թեկնածուի  գիտական աստիճան ընդհանուր պատմության գծով, Երևանի պետական համալսարան

2002-2004, 2008-2009թթ. դոկտուրանտուրա միջազգային հարաբերությունների գծով, Ջավահարլալ Նեհրուի անվան համալսարան

2008թ. սեպտ. - դեկտ. խորացված բանակցային դասընթաց, Հարվարդի համալսարան, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ

2010թ. հուլ. շնորհվել է միջազգային հարաբերությունների դոկտորի գիտական աստիճան, Ջավահարլալ Նեհրուի անվան համալսարան

Աշխատանքային գործունեություն՝

1989-1991թթ. Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի ընդհանուր պատմության ամբիոնի ասիստենտ պրոֆեսոր

1991-1992թթ. ՀՀ գերագույն խորհրդի նախագահի 1-ին տեղակալի օգնական

1991-1992թթ. ՀՀ գերագույն խորհրդի նախագահի արտաքին հարցերով խորհրդական

1992-1993թթ. ՀՀ Արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների վարչության խորհրդական

1992-1993թթ.  ՀՀ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության խորհրդական

1993-1994թթ.  ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի տեղակալ, Նյու Յորք

1994-1997թթ.  Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս

1997-2000թթ. ՀՀ Արտաքին գործերի փոխնախարար

2000-2004թթ. Հնդկաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

2001-2005թթ. Համատեղության կարգով ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ինդոնեզիայում, Նեպալում, Շրի Լանկայում

2004-2008թթ. ՀՀ Արտաքին գործերի փոխնախարար, Եվրոպական Միության հետ գլխավոր բանակցող

2008-2013թթ․ ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգողի, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի ավագ խորհրդական

2016-2017թթ․ համատեղության կարգով՝ Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ-ի արևելյան թեմի առաջնորդարանի վարչական տնօրեն, Նյու Յորք

2014թ-ից Մասաչուսեթսի համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր

2018թ-ից Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս

Մասնագիտական կազմակերպություններ՝

Խաղաղութան և ուսման Պրինստոնի հիմնադրամի խորհրդատվական ավագ խորհրդի անդամ, Հնդկաստանում սփյուռքի հարցերով գլոբալ հետազոտական ֆորումի հոգաբարձուների խորհրդի անդամ և Միավորված ազգերի ամերիկյան ընկերակցության անդամ։

Դիվանագիտական աստիճան՝

Արտակարգ և լիազոր դեսպան

Օտար լեզուներ՝

Անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն

Ընտանեկան կարգավիճակ՝

Ամուսնացած է, ունի երկու դուստր և մեկ որդի։

Աշխատանքային գործունեությունը

Ինդոնեզիայի Հանրապետություն (նստավայրը՝ Նյու Դելի, Հնդկաստանի Հանրապետություն)
2001-2005թթ. Արտակարգ և լիազոր դեսպան

Շրի Լանկայի Դեմոկրատական Սոցիալիստական Հանրապետություն (նստավայրը՝ Նյու Դելի, Հնդկաստանի Հանրապետություն)
2001-2005թթ. Արտակարգ և լիազոր դեսպան

Նեպալի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետություն (նստավայրը՝ Նյու Դելի, Հնդկաստանի Հանրապետություն)
2001-2005թթ. Արտակարգ և լիազոր դեսպան

Հնդկաստանի Հանրապետություն
2000-2004թթ. Արտակարգ և լիազոր դեսպան



Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսություն
2018-2022թթ. Գլխավոր հյուպատոս

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսություն
1994-1997թթ. Գլխավոր հյուպատոս