Վահագն Աֆյան

Ծննդյան թիվ և վայր՝ 1978թ. փետրվարի 1, ք. Երևան

Կրթություն՝ 1994-1999թթ. Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի Իրանագիտության ամբիոն՝ հայոց լեզվի և գրականության ուսուցչի և թարգմանչի մասնագիտություն որակավորմամբ

2001-2004թթ. Թեհրանի պետական համալսարանի Գրականության և հումանիտար գիտությունների ֆակուլտետի Պարսից լեզվի և գրականության ամբիոնի մագիստրատուրա և ասպիրանտուրա, բանասիրական գիտությունների թեկնածու

2018թ. փետրվար-հուլիս ՆԱՏՕ-ի Պաշտպանական քոլեջի դասընթաց

Աշխատանքային գործունեություն՝

2004-2006թթ. ՀՀ ԱԳՆ Մերձավոր և Միջին Արևելքի երկրների վարչության Իրանի բաժնի փորձնակ, ռեֆերենտ, այնուհետև՝ կցորդ և երրորդ քարտուղար

2006-2009թթ. Իրանում ՀՀ դեսպանության երրորդ քարտուղար

2009-2011թթ. ՀՀ ԱԳՆ Մերձավոր և Միջին Արևելքի երկրների վարչության Իրանի բաժնի երրորդ քարտուղար, այնուհետև՝ Սահմանակից երկրների վարչության Իրանի բաժնի երկրորդ քարտուղար, բաժնի վարիչ

2011-2015թթ. Վրաստանում ՀՀ դեսպանության երկրորդ, այնուհետև՝ առաջին քարտուղար, գործերի ժամանակավոր հավատարմատար

2015-2018թթ. ՀՀ նախագահի աշխատակազմի Արտաքին կապերի վարչության խորհրդատու

2018-2021թթ. Լեհաստանում ՀՀ դեսպանության առաջին քարտուղար, այնուհետև՝ խորհրդական, գործերի ժամանակավոր հավատարմատար

2021-2023թթ. ՀՀ ԱԳՆ Սահմանակից երկրների վարչության պետի պաշտոնակատար, այնուհետև՝ վարչության պետ

2023թ. սեպտեմբերի 22-ից Հնդկաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Նյու Դելի)

Դիվանագիտական աստիճան՝

Արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար

Օտար լեզուներ՝

Անգլերեն, ռուսերեն, պարսկերեն, արաբերեն, վրացերեն և թուրքերեն

Ընտանեկան կարգավիճակ՝

Ամուսնացած է, ունի որդի և դուստր:

Աշխատանքային գործունեությունը

Հնդկաստանի Հանրապետություն
2023թ.-առ այսօր Արտակարգ և լիազոր դեսպան