Վիկտոր Բիյագով

Ծննդյան թիվ և վայր՝ 1972թ. մարտի 8, ք․ Երևան

Կրթություն՝  1988-1994թթ․ Երևանի Վ. Բրյոաովի անվան ռուսաց և օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտ, պատմության և անգլերեն լեզվի ֆակուլտետ

1995թ. Կենտրոնական և արևելյան Եվրոպայի երկրների երիտասարդ դիվանագետների համար դասընթաց, Նիդերլանդների «Քլինգենդալ» միջազգային հարաբերությունների ինստիտուտ, ք. Հաագա

1996-1998թթ. ՌԴ ԱԳՆ դիվանագիտական ակադեմիա, միջազգային հարաբերությունների ֆակուլտետ

2004թ. վերապատրաստման դասընթաց, ՆԱՏՕ պաշտպանական քոլեջ, ք. Հռոմ

2016թ. Գեներալների և դեսպանների համար դասընթաց, ՆԱՏՕ պաշտպանական քոլեջ, ք. Հռոմ

Աշխատանքային գործունեություն՝

1994-1996թթ. ՀՀ ԱԳՆ նախկին ԽՍՀՄ և ԱՊՀ երկրների վարչության Միջինասիական երկրների բաժնի ռեֆերենտ

1996-1998թթ. ՀՀ ԱԳՆ ԱՊՀ երկրների վարչության Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի և Մոլդովայի բաժնի կցորդ

1998-2000թթ. ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության երկկողմ հարաբերությունների 2-րդ բաժնի կցորդ, այնուհետև՝ 3-րդ քարտուղար

2000-2002թթ. Ռումինիայում ՀՀ դեսպանության 2-րդ քարտուղար

2003-2005թթ. ՍՎՄԱ վարչության ռազմաքաղաքական համագործակցության բաժնի 2-րդ քարտուղար

2005-2008թթ. Գերմանիայում ՀՀ դեսպանության 2-րդ քարտուղար

2008-2010թթ. ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության ԵԱՀԿ բաժնի 2-րդ, այնուհետև՝ 1-ին քարտուղար, բաժնի վարիչի պաշտոնակատար

2010-2014թթ. ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության 1-ին քարտուղար, Բրյուսել

2014թ. ապրիլ-հունիս ՀՀ ԱԳՆ Ամերիկայի վարչության ԱՄՆ և Կանադայի բաժնի 1-ին քարտուղար

2014-2018թթ. ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ

2018թ. սեպտեմբեր-նոյեմբեր ԱԳՆ ԱՊՀ երկրների և կառույցների հետ համագործակցության վարչության խորհրդական, վարչության պետի պաշտոնակատար

2018-2023թթ. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչ (նստավայրը՝ Մոսկվա)

2023թ. սեպտեմբերի 4-ից Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Հաագա)

Օտար Լեզուներ՝

Ռուսերեն, անգլերեն

Դիվանագիտական աստիճան՝

Արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար

Աշխատանքային գործունեությունը

Նիդերլանդների Թագավորություն (նստավայրը՝ Հաագա, Նիդերլանդների Թագավորություն)
2023թ.-առ այսօր Արտակարգ և լիազոր դեսպան



ՔԻՄԻԱԿԱՆ ԶԵՆՔԻ ԱՐԳԵԼՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
2023թ.-առ այսօր Մշտական ներկայացուցիչ

ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
2018-2023թթ. Մշտական ներկայացուցիչ