Սերոբ Բեջանյան

Ծննդյան թիվ և վայր՝  դեկտեմբերի 29, 1972թ․, ք․ Էջմիածին

Կրթություն՝  1991-1996թթ. ԵՊՀ, միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, միջազգայնագետ-պատմաբան

2001թ. Նիդերլանդների միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի դասընթաց (Հաագա, Նիդերլանդներ)

2004թ. Ջորջ Մարշալի անվան անվտանգության խնդիրների ուսումնասիրության կենտրոնի դասընթաց (Գարմիշ-Պարտենկիրխեն, Գերմանիայի Դաշնային Հանրապետություն)

2005թ. ԱՊՀ երկրների հետ տեխնիկական համագործակցության եգիպտական հիմնադրամի կողմից կազմակերպված դիվանագիտական դասընթաց (Կահիրե, Եգիպտոս)

2010թ. Էստոնիայի ԱԳՆ և Եվրոպական հանձնաժողովի դասընթաց (Տալին, Էստոնիա)

2010թ. ԱՄՆ կառավարության «Մերձավոր Արևելք – Հարավային Ասիա. Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի» բարձրաստիճան պաշտոնյաների դասընթաց (Վաշինգտոն, ԱՄՆ)

2012թ. ՆԱՏՕ-ի պաշտպանական քոլեջի «Ավագ դասընթաց» (Հռոմ, Իտալիա)

2019թ. Ջորջ Մարշալի անվան անվտանգության հետազոտությունների եվրոպական կենտրոն, բարձրաստիճան պաշտոնյաների դասընթաց (Գարմիշ-Պարտենկիրխեն, ԳԴՀ)

Զինվորական ծառայություն՝

1996-1998թթ. ծառայություն ՀՀ զինված ուժերում, պահեստազորի սպա

Աշխատանքային գործունեություն՝

1998թ. մայիս-օգոստոս ՀՀ ԱԳՆ քաղաքական վարչության 3-րդ քարտուղար

1998-2003թթ. ՀՀ ԱԳՆ գործադիր քարտուղար

2003-2004թթ. ՀՀ ԱԳՆ հասարակության հետ հարաբերությունների վարչության տեղեկատվության բաժնի 1-ին քարտուղար

2004-2006թթ. ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության տեղեկատվության բաժնի վարիչ

2006-2007թթ. Հունաստանում ՀՀ դեսպանության 1-ին քարտուղար

2007-2009թթ. Հունաստանում ՀՀ դեսպանության խորհրդական

2009-2014թթ. ՀՀ ԱԳՆ քարտուղարության խորհրդական

2014-2016թթ. ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության խորհրդական

2016-2018թթ. ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար

2018թ. հունիս-հոկտեմբեր ՀՀ ԱԳՆ սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության խորհրդական

2018-2022թթ. ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչության պետ

2022թ. հուլիսի 11-ից Ինդոնեզիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Ջակարտա)

Դիվանագիտական աստիճան՝

Արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար

Օտար լեզուներ՝

Ռուսերեն, անգլերեն

Ընտանեկան կարգավիճակ՝

Ամուսնացած է, ունի դուստր և որդի:

Աշխատանքային գործունեությունը

Ինդոնեզիայի Հանրապետություն
2022թ.-առ այսօր Արտակարգ և լիազոր դեսպան