Ծննդյան թիվ և վայր՝ ապրիլի 14, 1960թ․, Հադրութ, ԼՂԻՄ (ԽՍՀՄ)
Կրթություն՝ 1977-1982թթ. Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի (ՀՊՃՀ) ռադիոէլեկտրոնիկայի ֆակուլտետ
1980-1981թթ. ՀՊՃՀ Սոցիալական հետազոտությունների դպրոցի գիտական թարգմանության դասընթացներ (անգլերեն)
1990թ. «Ազատ շուկայական հարաբերություններ», «Պետական-մասնավոր համագործակցության կարգավորում», «Արհմիությունների դերը Ֆրանսիայում» քաղաքագիտության և տնտեսագիտության դասընթացներ (Սորբոնի համալսարան, Փարիզ)
1992-1993թթ. «Դիվանագիտական և հյուպատոսական ծառայություն», «Դիվանագիտական արարողակարգ» ՌԴ ԱԳՆ դիվանագիտական ակադեմիայի դասընթաց
2004-2006թթ. Ֆրանսիայի ֆինանսների նախարարության և Ֆրանսիայի հարկային ծառայության համատեղ կազմակերպած դասընթացներ, Փարիզ
Աշխատանքային գործունեություն՝
1981-1984թթ. Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի գիտահետազոտական աշխատանքների բաժնի լաբորանտ, ճարտարագետ, կրտսեր գիտաշխատող
1984-1988թթ. ԵրՊի գիտահետազոտական աշխատանքների բաժնի «Էլեկտրական մեքենաների դիագնոստիկայի» գիտահետազոտական լաբորատորիայի վարիչ, ավագ գիտաշխատող
1988-1990թթ. ԵրՊի «Վերգետնյա արագընթաց տրանսպորտ» գիտահետազոտական լաբորատորիայի ավագ գիտաշխատող
1990-1995թթ. ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, ԳԽ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, ԱՊՀ խորհրդարանական վեհաժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ
1995-1999թթ. ՀՀ ԱԺ պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ԵԱՀԿ ԽՎ ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, «Հանրապետություն» խմբակցության անդամ
1999-2002թթ. Երևանի «Կենտրոն» համայնքի թաղապետարանի իրավախորհրդատու
2003-2018թթ. Հայաստանում ԵՄ առևտրի պալատի գործադիր տնօրեն
2003-2008թթ. ԵՄ «ՏԱՍԻՍ» ծրագրի մի շարք նախագծերի փորձագետ
2004-2005թթ. «Ֆրանս-հայկական զարգացման» հիմնադրամի գործադիր տնօրեն
2006-2012թթ. «107 Պրոմենադ» անշարժ գույքի գործակալության միջազգային նախագծերի մենեջեր (Ֆրանսիա)
2007-2011թթ. «Եվրոպոլիս» ՍՊԸ միջազգային նախագծերի մենեջեր (Ղազախստան)
2012-2017թթ. «Վինսի Գրուպ»-ի խորհրդական (Ֆրանսիա)
2014-2015թթ. «ՖԻԱԲՍԻ» (Համաշխարհային անշարժ գույքի ֆեդերացիա), նախագահի խորհրդական (Ֆրանսիա)
2015-2016թթ. «ՀԱՐՔՈ Գրուպ»-ի ներկայացուցիչ (Բելգիա)
2019-2021թթ. ՀՀ ԱԺ պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
2022թ. փետրվարի 22-ից Լիտվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վիլնյուս)
2022թ. հունիսի 10-ից համատեղության կարգով Լատվիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վիլնյուս)
2022թ. հուլիսի 14-ից համատեղության կարգով Էստոնիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վիլնյուս)
Օտար լեզուներ՝
Անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն
Ընտանեկան կարգավիճակ՝
Ամուսնացած է, ունի երեք զավակ:
Էստոնիայի Հանրապետություն (նստավայրը՝ Վիլնյուս, Լիտվայի Հանրապետություն)
2022թ.-առ այսօր Արտակարգ և լիազոր դեսպան
Լիտվայի Հանրապետություն
2022թ.-առ այսօր Արտակարգ և լիազոր դեսպան
Լատվիայի Հանրապետություն (նստավայրը՝ Վիլնյուս, Լիտվայի Հանրապետություն)
2022թ.-առ այսօր Արտակարգ և լիազոր դեսպան