Ծննդյան թիվ և վայր՝ հունիսի 21, 1989թ․, ք․ Արարատ
Կրթություն՝ 2006-2010թթ. ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի իսպաներեն լեզվի և գրականության բաժին
2011-2013թթ. ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի «Մարդու իրավունքներ և ժողովրդավարություն» մագիստրոսական ծրագիր
2014թ. ընդունվել է ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոց
2014-2016թթ. ՄԲ Օքսֆորդի համալսարանի Սուրբ Անտոնիոսի քոլեջի Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի ուսումնասիրությունների մագիստրոսական ծրագիր
Աշխատանքային գործունեություն՝
2008-2010թթ. ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ, առաջատար մասնագետ
2016-2017թթ. Հայաստանի ամերիկյան համալսարան, հայոց պատմության դասախոսի օգնական
2016-2018թթ. «Ֆրիդոմ հաուզ» կազմակերպություն, խորհրդատու
2017-2018թթ. «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպություն, քաղաքացիական հասարակության ծրագրերի համակարգող
10-11.2018թ. «Միջազգային ճգնաժամային խումբ» կազմակերպություն, խորհրդատու
2016-2018թթ. ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն, դասախոս
2019-2021թթ. ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ, հայ-իսպանական խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար
2021թ. նոյեմբերի 5-ից Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մադրիդ)
2022թ. ապրիլի 8-ից համատեղության կարգով Անդորրայի Իշխանապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մադրիդ)
Այլ գործունեություն
Հեղինակ է հայաստանյան և միջազգային մամուլում հրատարակված վերլուծական հոդվածների և զեկույցների:
Օտար լեզուներ՝
Անգլերեն, ռուսերեն, իսպաներեն
Ընտանեկան կարգավիճակ՝
Ամուսնացած է:
Անդորրայի իշխանավարություն (նստավայրը՝ Մադրիդ, Իսպանիայի Թագավորություն)
2022թ.-առ այսօր Արտակարգ և լիազոր դեսպան
Իսպանիայի Թագավորություն
2021թ.-առ այսօր Արտակարգ և լիազոր դեսպան