Արսեն Ավագյան

Ծննդյան թիվ և վայր՝ հոկտեմբերի 31, 1972թ․, ք․ Երևան

Կրթություն՝  1989-1994թթ. ԵՊՀ պատմության ֆակուլտետ

1994-1996թթ. ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայ ժողովրդի պատմության ամբիոնի ասպիրանտուրա

1996-1998թթ. ՌԴ ԱԳՆ դիվանագիտական ակադեմիա

Պատմական գիտությունների դոկտոր (2002թ. Մոսկվայի Պետական Համալսարան), պրոֆեսոր (2013թ. Երևանի Պետական Համալսարան):

1996թ-ից դասավանդում է ԵՊՀ Արևելագիտության և Միջազգային հարաբերությունների ֆակուլտետներում:

2008-2018թթ. համատեղությամբ աշխատել է ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների համալսարանում որպես գիտնական-վերլուծաբան: 

Աշխատանքային գործունեություն՝

1994-1996թթ.  ՀՀ ԱԳՆ Մերձավոր և Միջին Արևելքի երկրների վարչության Թուրքիայի բաժնի կցորդ

1996-1998թթ.  ՀՀ ԱԳՆ Մերձավոր և Միջին Արևելքի երկրների վարչության Թուրքիայի բաժնի երրորդ քարտուղար

1998-2001թթ.  ՀՀ ԱԳՆ Մերձավոր և Միջին Արևելքի երկրների վարչության Թուրքիայի բաժնի վարիչ

2001-2005թթ.  Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում ՀՀ ներկայացուցիչ

2005-2007թթ.  ՀՀ ԱԳՆ Քաղաքական ծրագրավորման վարչության խորհրդական

2007-2009թթ. Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպանության խորհրդական

2009-2010թթ. ՀՀ ԱԳՆ Մերձավեր և Միջին Արևելքի երկրների վարչության Թուրքիայի բաժնի վարիչ

2010-2014թթ. ՀՀ ԱԳՆ Սահմանակից երկրների վարչության Թուրքիայի բաժնի վարիչ (24.09.2012-17.02.2014թթ. - սահմանակից երկրների վարչության պետի պարտականությունները կատարող)

2014-2015թթ. ՀՀ ԱԳՆ սահմանակից երկրների վարչության պետի պաշտոնակատար

2015-2019թթ. Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ

2019-2021թթ. ՀՀ ԱԳՆ Սահմանակից երկրների վարչության պետ

2021թ. հոկտեմբերի 8-ից Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Թեհրան)

Դիվանագիտական աստիճան`

Արտակարգ և լիազոր դեսպան

Օտար Լեզուներ՝

Ռուսերեն, անգլերեն, թուրքերեն, պարսկերեն

Ընտանեկան կարգավիճակ՝

Ամուսնացած է, ունի որդի և դուստր։

Աշխատանքային գործունեությունը

Իրանի Իսլամական Հանրապետություն
2021թ.-առ այսօր Արտակարգ և լիազոր դեսպան



ՍԵՎԾՈՎՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
2015-2019թթ. Մշտական ներկայացուցիչ

ՍԵՎԾՈՎՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
2001-2005թթ. Մշտական ներկայացուցիչ