Ռուբեն Խարազյան

Ծննդյան թիվ և վայր՝ 1961թ. ապրիլի 9, ք․ Երևան

Կրթություն՝ 1978-1983թթ. Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետ, արաբական գրականություն և լեզու

1988-1992թթ. Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտ

1994-1995թթ. ՌԴ ԱԳՆ դիվանագիտական ակադեմիա

Աշխատանքային գործունեություն՝

1983-1991թթ. Բարեկամության և մշակութային կապերի հայկական ընկերության (ԱՕԿՍ) արտաքին կապերի բաժնի ռեֆերենտ, ավագ ռեֆերենտ

1985-1987թթ. ծառայություն ԽՍՀՄ ԶՈւ, զինվորական թարգմանիչ, Լիբիա

1991թ. մայիս-դեկտեմբեր ՀՀ արտաքին տնտեսական կապերի նախարարության արձանագրային բաժնի վարիչ

1992-1994թթ. ՀՀ ԱԳՆ պետական արարողակարգի վարչության առաջին քարտուղար

1995-1996թթ. ՀՀ ԱԳՆ եվրոպական երկրների վարչության առաջին քարտուղար

1996-1998թթ. Ֆրանսիայում ՀՀ դեսպանության առաջին քարտուղար

1999-2001թթ. ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության երկրորդ բաժնի վարիչ

2001-2002թթ. Իտալիայում ՀՀ դեսպանության առաջին քարտուղար

2002-2006թթ. Ֆրանսիայում ՀՀ դեսպանության առաջին քարտուղար, խորհրդական

2006-2008թթ. ՀՀ ԱԳՆ «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության խորհրդական

2008-2009թթ. Լիբանանում ՀՀ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար

2009-2010թթ. ՀՀ ԱԳՆ «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության խորհրդական

2010-2014թթ. Իրաքում ՀՀ դեսպանություն, արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար

2014-2017թթ. ՀՀ ԱԳՆ «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության պետի տեղակալ

2017-2020թթ. Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոսություն, հյուպատոս

2020-2021թթ. ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության խորհրդական

2021թ-ից Թուրքմենստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

Դիվանագիտական աստիճան՝

արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար

Օտար լեզուներ՝

ռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն, արաբերեն 

Ընտանեկան կարգավիճակ՝

Ամուսնացած է, ունի մեկ դուստր և մեկ որդի:

Աշխատանքային գործունեությունը

Թուրքմենստան
2021թ.-առ այսօր Արտակարգ և լիազոր դեսպան