Գագիկ Բաղդասարյան

Ծննդյան թիվ և վայր՝ հունվարի 10, 1945թ․, ք. Երևան

Կրթություն՝ 1966թ․ ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը

1968-1972թթ․ ԽՍՀՄ ԳԱ Կառավարման խնդիրների ինստիտուտի ասպիրանտ, ք. Մոսկվա 

1975թ․ ԽՍՀՄ ԲՈՀ-ի որոշմամբ շնորհվել է տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

1980-1981թթ․ Գիտական ստաժ Իտալիայում՝ Ֆլորենցիայի համալսարանի Էլեկտրոնիկայի ինստիտուտ 

1980թ․ Իտալերեն լեզվի դասընթացներ, Պերուջայի Համալսարան

1981թ․ «Դանտե Ալիգյերի» իտալերենի լեզվական կենտրոն, ք․ Ֆլորենցիա

Աշխատանքային գործունեություն՝

1967-1968թթ․ ՀԽՍՀ ԳԱ Հաշվողական կենտրոն, ինժեներ, ավագ ինժեներ 

1972-1975թթ․ ՀԽՍՀ Թեթև արդունաբերության նախարարության Հաշվողական կենտրոն, խմբի ղեկավար

1975-1992թթ․ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ավագ դասախոս, դոցենտ, ամբիոնի վարիչ

1988-1992թթ․ «Վերածնունդ» հասարակական կազմակերպության տնօրեն:

1992-1994թթ․ «Կոսսու» հրատարակչության և «Թումանյան-Դանտե» հայ-իտալական մշակութային կենտրոնի  հիմնադիր տնօրեն, ք. Երևան

1994թ․  ՀՀ ԱԳՆ, առաջին քարտուղար

1995-1999թթ․ ՀՀ գործերի հավատարմատար Իտալիայում

1999–2005թթ․ ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան Իտալիայում

2005–2006`  ՀՀ ԱԳՆ, խորհրդական

2006թ-ից  «ԱՌԷՆԵՐՋԻ» ՍՊԸ-ի Գլխավոր տնօրեն

Օտար լեզուներ՝

Ռուսերեն, իտալերեն

Ընտանեկան դրություն՝

Ամուսնացած է, ունի երկու դուստր։ 

Աշխատանքային գործունեությունը

Իտալիայի Հանրապետություն
1999-2005թթ. Արտակարգ և լիազոր դեսպան