Զոհրաբ Մնացականյան

Ծննդյան թիվ և վայր՝  1966թ. մարտի 20, ք․ Երևան

Կրթություն՝ 1990թ.  Միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետ, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտ, Մոսկվա, Ռուսաստան

1989թ.  Ակադեմիական ստաժ և աշխատանքային գործուղում, ԱՄՆ-ում ԽՍՀՄ դեսպանություն, Վաշինգտոն, ԱՄՆ

1991թ.  Մագիստրոսի աստիճան Արևմտաեվրոպական քաղաքականության բնագավառում, Քաղաքագիտության ֆակուլտետ, Մանչեսթերի Վիկտորիա համալսարան, Մանչեսթեր, Մեծ Բրիտանիա

Աշխատանքային գործունեություն՝

1991-1993թթ.  Երրորդ, հետագայում երկրորդ քարտուղար, Եվրոպայի վարչություն, ՀՀ Արտաքին գործերի նախարարություն, Երևան, Հայաստանի Հանրապետություն

1993-1997թթ.  Երկրորդ, հետագայում առաջին քարտուղար, Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանություն, Լոնդոն, Մեծ Բրիտանիա

1995-1997թթ.  Առաջին քարտուղար (նստավայրը՝ Լոնդոն), Վատիկանում ՀՀ դեսպանություն

1997թ. ՀՀ Վարչապետի օգնական, Երևան, Հայաստանի Հանրապետություն

1997-1998թթ.  Առաջին եվրոպական վարչության պետ, Արտաքին գործերի նախարարություն

1998-1999թթ.  Եվրոպայի վարչության պետ, Արտաքին գործերի նախարարություն

1999-2002թթ.  Արտաքին հարաբերությունների վարչության պետ, ՀՀ Նախագահի աշխատակազմ

2002-2008թթ.  Ժնևի ՄԱԿ գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան, Ժնև, Շվեյցարիա

2002-2008թթ.   Շվեյցարիայի համադաշնությունում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան, նստավայրը` Ժնև, Շվեյցարիա

2008-2011թթ. Եվրոպայի Խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան, Ստրասբուրգ, Ֆրանսիա

2011-2014թթ. ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

2014-2018թթ․ ՀՀ մշտական ներկայացուցիչ Միավորված ազգերի կազմակերպությունում, Նյու Յորք:

2018-2020թթ. ՀՀ արտաքին գործերի նախարար

Դիվանագիտական աստիճան՝

Արտակարգ և լիազոր դեսպան

Օտար լեզուներ՝

ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն

Ընտանեկան կարգավիճակ՝

Ամուսնացած է, ունի երկու որդի:

Աշխատանքային գործունեությունը

Շվեյցարական Համադաշնություն (նստավայրը՝ Ժնև, Շվեյցարական Համադաշնություն)
2002-2008թթ. Արտակարգ և լիազոր դեսպան



ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
2014-2018թթ. Մշտական ներկայացուցիչ

ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՈՒՐԴ
2008-2011թթ. Մշտական ներկայացուցիչ

ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
2002-2008թթ. Մշտական ներկայացուցիչ



ՀՀ արտաքին գործերի նախարար (2018-2020թթ.)