Ծովինար Համբարձումյան

Ծննդյան թիվ և վայր՝  հուլիսի 5, 1971թ․, ք․ Երևան

Կրթություն՝  1989-1994թթ. Երևանի պետական համալսարան, Արևելագիտության ֆակուլտետ, Արևելյան լեզուներ և գրականություն (թուրքագետ)

2005-2006թթ. Քաղաքական դասընթացների երևանյան դպրոց

2008թ. ՆԱՏՕ-ի պաշտպանական քոլեջ, Անվտանգային գիտություններ, Հռոմ, Իտալիա

Աշխատանքային գործունեություն՝ 

1992-1995թթ. Էջմիածնի Ներսիսյան վարժարան, թուրքագիտության ուսուցչուհի

1995-1996թթ. ՀՀ Նախագահի աշխատակազմի վերլուծական բաժին, փորձագետ

1996-1998թթ. ՀՀ Նախագահի գլխավոր խորհրդականի աշխատակազմ, 1-ին կարգի մասնագետ, ապա՝ առաջատար մասնագետ

1998թ. ՀՀ Նախագահի աշխատակազմի վերլուծական ծառայություն, առաջատար մասնագետ

1998-2002թթ. ՀՀ Նախագահի մամուլի քարտուղարի գրասենյակ, գլխավոր մասնագետ

2002-2018թթ. ՀՀ Նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչություն, գլխավոր մասնագետ, խորհրդատու, վարչության պետ

2018-2020թթ. Վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ

2020թ. հունիսի 1-ից Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հռոմ)

2022թ. ապրիլի 8-ից համատեղության կարգով Մալթայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հռոմ)

2022թ. մայիսի 27-ից համատեղության կարգով Սան Մարինոյի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հռոմ)

Այլ գործունեություն

2015թ. 2-րդ դասի պետական խորհրդական է։

2007թ. պարգևատրվել է ՀՀ Նախագահի շնորհակալագրով։

2017թ. պարգևատրվել է Երախտագիտության մեդալով։

Հեղինակել է «Կարո՞ղ է ժողովրդավարությունն անվտանգություն բերել Հարավային Կովկաս» հետազոտական մենագրությունը ՆԱՏՕ-ի Պաշտպանական քոլեջում (90 էջ, Հռոմ, 2010թ., անգլերեն լեզվով):

Հեղինակել է «Կանանց տնտեսական և սոցիալական իրավունքների իրացման և մոնիտորինգի մեխանիզմները. քաղված դասեր», Եվրոպայի խորհրդի քաղաքական դպրոցների ասոցիացիայի պաշտոնական կայքէջ (9 էջ, 2018թ, անգլերեն լեզվով):

2008 թվականից ի վեր՝ որպես միջազգային դիտորդ, ընդգրկվել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելություններում՝ դիտարկելով և գնահատելով տարբեր երկրներում ընտրական գործընթացները։

Օտար լեզուներ՝

Անգլերեն, ռուսերեն և իտալերեն

Ընտանեկան կարգավիճակ՝

Ամուսնացած չէ:

Աշխատանքային գործունեությունը

Մալթայի Հանրապետություն (նստավայրը՝ Հռոմ, Իտալիայի Հանրապետություն)
2022թ.-առ այսօր Արտակարգ և լիազոր դեսպան

Սան Մարինոյի Հանրապետություն (նստավայրը՝ Հռոմ, Իտալիայի Հանրապետություն)
2022թ.-առ այսօր Արտակարգ և լիազոր դեսպան

Իտալիայի Հանրապետություն
2020թ.-առ այսօր Արտակարգ և լիազոր դեսպան