Ծննդյան թիվ և վայր՝ 1977թ. հոկտեմբերի 29, ք․ Երևւսն
Կրթություն՝ 1994-1999 թթ. ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, պատմաբանի և միջազգային հարաբերությունների մասնագետի որակավորում
1999-2002 թթ. ԵՊՀ Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի ասպիրանտուրա, պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Ատենախոսության թեման' «Դարաբաղյան խնդիրը և միջազգային դիվանագիտությունը 1991-1994 թթ.» :
2000- 2002 թթ. ՌԴ ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայի Միջազգային հարաբերություններ ֆակուլտետ
Աշխատանքային գործունեություն՝
1997-2000թթ. Հայաստանում ԼՂՀ մշտական ներկայացուցչություն, մշտական ներկայացուցչի օգնական
2000-2002թթ. ՌԴ-ում ՀՀ դեսպանություն, Քաղաքական բաժնի ղեկավարի օգնական
2002-2003թթ. ՀՀ ԱԳՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն, կցորդ
2002-2004թթ. դասավանդել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում:
2003-2004թթ. ՀՀ ԱԳՆ Սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության ՆԱՏՕ-ի բաժին, կցորդ
2004-2007թթ․ Բելգիայի թագավորությունում, Նիդերլանդների թագավորությունում և Այուքսեմբուրգի Մեծ Դքսությունում ՀՀ դեսպանություն, երրորդ, ապա երկրորդ քարտուղար
2007-2008թթ. ՀՀ ԱԳՆ Մամուլի և տեղեկատվության վարչության Լրատվամիջոցների հետ կապի բաժնի վարիչի պաշտոնակատար
2007թ-ից դասավանդում է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, 2013թ. շնորհվել է դոցենտի գիտական կոչում:
2008- 2010թթ. ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության պետի, ինչպես նաև մամուլի քարտուղարի պարտականությունները կատարող,
2010-2018թթ. ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ
2016-2018թթ. ՀՀ ԱԳՆ Լրատվության և հանրային դիվանագիտության վարչության պետի պաշտոնակատար
2018թ-ից Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան և Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը' Հաագա)
2020թ․ հոկտեմբերի 20-ից համատեղության կարգով Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
Այլ գործունեություն՝
Հեղինակ է մեկ տասնյակից ավելի գիտական հոդվածների, ինչպես նաև «Լեռնային Ղարարաղի խնդիրը և միջազգային դիվանագիտությունը 1991-1994 թթ.» մենագրության, «Բազմակողմ Դիվանագիտություն» և «Արտաքին քաղաքական տեղեկատվական ապահովումը» դասախոսությունների ժողովածուների:
Հայաստանի պատվիրակությունների կազմում մասնակցել է գագաթաժողովների և համաժողովների:
Դիվանագիտական աստիճան'
Արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար
Պարգևներ'
«Մխիթար Գոշ» մեդալ
Արցախի Հանրապետության «Երախտագիտություն» մեդալ
ՀՀ նախագահի, Ազգային ժողովի, վարչապետի և ԱԳ նախարարի
շնորհակալագրեր
«Ջոն Կիրակոսյան» հուշամեդալ
ԱՂՀ ԱԳՆ 20-ամյակի հուշամեդալ
ՀՀ ԱԳՆ Պատվո մեդալ
ՀՀ ՊՆ «Վազգեն Սարգսյան» մեդալ
Օտար Լեզուներ՝
Ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն
Ընտանեկան կարգավիճակ՝
Ամուսնացած է, ունի դուստր և որդի:
Լյուքսեմբուրգի մեծ դքսություն (նստավայրը՝ Հաագա, Նիդերլանդների Թագավորություն)
2020թ.-առ այսօր Արտակարգ և լիազոր դեսպան
Նիդերլանդների Թագավորություն (նստավայրը՝ Հաագա, Նիդերլանդների Թագավորություն)
2018թ.-առ այսօր Արտակարգ և լիազոր դեսպան
ՔԻՄԻԱԿԱՆ ԶԵՆՔԻ ԱՐԳԵԼՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
2018թ.-առ այսօր Մշտական ներկայացուցիչ