Էդուարդ Խոջայան

1938-2012թթ․

Ծննդյան վայր՝ ք․ Երևան

Կրթություն՝  1961թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետի ֆրանսերեն լեզվի բաժինը։

 

Աշխատանքային գործունեություն՝

1961-1964թթ. Մինսկի ավտոմեքենաների գործարանում թարգմանիչ

1964-65թթ. ավագ թարգմանիչ ԽՍՀՄ արտաքին տնտեսական կապերի պետական կոմիտեում 1965-1968թթ. ղեկավարել է կոմիտեի թարգմանիչների խումբը Ալժիրում։

1968-ից աշխատանքի է անցել ԽՍՀՄ ԱԳՆ համակարգում, որտեղ մինչև 1986թ. զբաղեցրել է կցորդի, երրորդ քարտուղարի, փոխհյուպատոսի, առաջին քարտուղարի, խորհրդականի պաշտոններ։

Բացի ԱԳՆ կենտրոնական ապարատից Էդուարդ Խոջայանը երկար տարիներ աշխատել է նաև Լիբանանում և Ֆրանսիայում ԽՍՀՄ դիվանագիտական ներկայացուցչություններում։

1987-1988թթ. Հայկական ԽՍՀ տեղական արդյունաբերության նախարարության կադրերի բաժնի վարիչ

1989-1990թթ. ԽՍՀՄ պետական կոմիտեի СоюзЭВМкомплекс միավորման գլխավոր տնօրենի տեղակալ

1990-1992թթ. խորհրդաբրիտանական “Միկրոգրաֆ” ձեռնարկության գլխավոր տնօրենի տեղակալ

1992թ-ից աշխատանքի է անցել ՀՀ ԱԳՆ համակարգում։

1992-1994թթ. զբաղեցրել է ներկայացուցչությունների հետ կապի բաժնի վարիչի, Եվրոպական երկրների վարչության պետի պաշտոնները։

1994-1996թթ. ԵԽ փրկարարների պատրաստման երևանյան տարածաշրջանային կենտրոնի գործադիր քարտուղար, ինչպես նաև Արտակարգ իրավիճակների վարչության արտաքին կապերի բաժնի վարիչ

1997-1998թթ. ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ, այնուհետև Կանադայում ՀՀ դեսպանությունում խորհրդական

1998-1999թթ. ԱԳ նախարարի խորհրդական

1999-2004թթ. ՀՀ դեսպան Իսպանիայում և Պորտուգալիայում

2005-2006թթ. ԱԺ արտաքին հարաբերությունների վարչության պետ

2006-2007թթ. ԱԺ նախագահի խորհրդական

2006թ-ից Իսպանիայի Թագավորության պատվո հյուպատոսը Հայաստանում

Պարգևներ՝

2009թ․ Իսպանիայի թագավորի կողմից պարգևատրվել է Իզաբելա Կաթոլիկի պարգևի սպայական խաչով։ Իզաբելա Կաթոլիկի պարգևի ասպետ էր։

Աշխատանքային գործունեությունը

Իսպանիայի Թագավորություն (նստավայրը՝ Երևան, Հայաստանի Հանրապետություն)
1999-2004թթ. Արտակարգ և լիազոր դեսպան

Պորտուգալիայի Հանրապետություն (նստավայրը՝ Երևան, Հայաստանի Հանրապետություն)
1999-2004թթ. Արտակարգ և լիազոր դեսպան