Շարլ Ազնավուր

1924-2018թթ․

Ծննդյան վայր՝ ք․ Փարիզ

Աշխատանքային գործունեություն՝

Շարլ Ազնավուրը ականավոր երգիչ, երգահան և դերասան էր։

Տարիներ ի վեր ակտիվորեն մասնակցել է Հայաստանին աջակցող համաշխարհային միջոցառումներին։

1988թ-ի երկրաշարժից հետո հիմնադրել է «Ազնավուրը Հայաստանի համար» հիմնադրամը։

Հայտնի համաշխարհային երգիչների կողմից կատարվող Շ․ Ազնավուրի «Քեզ համար, Հայաստան» երգը դարձել էր երկրաշարժից հետո Հայաստանին օգնելու միջազգային ջանքերի խորհրդանիշը։

Նա կազմակերպել է տասնյակ համերգներ՝ ի աջակցություն Հայաստանի։

1993թ․ շնորհվել է հատուկ հանձնարարություններով դեսպանի պատվավոր տիտղոս

1995-2018թթ․ ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ դեսպան

2009-2018թթ․ Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ

2009-2018թթ․ Շվեյցարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

Պարգևներ՝

1997թ․ Պատվավոր լեգիոնի ասպետ, Ֆրանսիա

2004թ․ ՀՀ ազգային հերոս

Լեզուներ՝

ֆրանսերեն, հայերեն, անգլերեն, իտալերեն, իսպաներեն

Ընտանեկան կարգավիճակ՝

Ամուսնացած էր, ուներ 4 երեխա։

Աշխատանքային գործունեությունը

Շվեյցարական Համադաշնություն (նստավայրը՝ Ժնև, Շվեյցարական Համադաշնություն)
2009-2018թթ. Արտակարգ և լիազոր դեսպան



ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
2009-2018թթ. Մշտական ներկայացուցիչ

ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿՐԹԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
1995-2018թթ. Մշտական ներկայացուցիչ



Հատուկ հանձնարարություններով դեսպան (1993-2018թթ.)