1939-2019թթ.
Ծննդյան վայր՝ ք․ Թբիլիսի
Կրթություն՝ 1961 թվականին ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը՝ գիտնականանասնաբույժի որակավորմամբ։
1980 թվականին ավարտել է ԽՍՀՄ ԱԳՆ դիվանագիտական ակադեմիան։
Աշխատանքային գործունեություն՝
1967-1970թթ․ ՀԼԿԵՄ կենտկոմի առաջին քարտուղար
1970-1978թթ․ ՀամԼԵԿԵՄ կենտկոմի քարտուղար
1978-1986թթ․ աշխատել է ԽՄԿԿ կենտկոմի ապարատում։
1986-1988թթ․ ՀԽՍՀ Նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալ
1988-1990թթ․ ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար, ընտրվել ՀԽՍՀ 7-րդ և 11-րդ գումարումների Գերագույն Խորհրդի ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր։
1990թ․ հանրապետությունից դուրս դիվանագիտական աշխատանքի անցնելու կապակցությամբ Սուրեն Հարությունյանի պատգամավորական լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են։
1990թ․ Մարոկկոյում ԽՍՀՄ, այնուհետև ՌԴ դիվանագիտական ներկայացուցիչ
1991-1999թթ․ աշխատել է ՌԴ ԱԳՆ համակարգում։
1999-2006թթ․ եղել է ՀՀ դեսպան Բելառուսում և ՀՀ ներկայացուցիչ ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում։
Բելառուսի Հանրապետություն
1999-2006թթ. Արտակարգ և լիազոր դեսպան
ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
1999-2006թթ. Մշտական ներկայացուցիչ