Ծննդյան թիվ և վայր՝ փետրվարի 10, 1961թ․, ք․ Երևան
Կրթություն՝ 1978-1983թթ. սովորել և ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը` էլեկտրոնային տեխնիկայի ինժեների որակավորմամբ։
2004-2006թթ. սովորել և ավարտել է Կոլումբիայի համալսարանը (ԱՄՆ, Նյու Յորք)՝ պետական կառավարման մագիստրոսի որակավորմամբ:
Աշխատանքային գործունեություն՝
1983-1987թթ. աշխատել է «Հրազդանմեքենա» արտադրական միավորումում։
1993-1994թթ. Փոքր ձեռնարկությունների «Իկար» միավորման տնօրենի տեղակալ
1994թ. «Հրազդանմեքենա» արտադրական միավորման գլխավոր տնօրենի տեղակալ
1994-1995թթ. «Տեխնոմարկետ» դուստր արտադրական միավորման տնօրեն
1987-1990 թթ. ՀԼԿԵՄ Հրազդանի շրջկոմի առաջին քարտուղար
Ընտրվել է Հրազդանի քաղաքային խորհրդի պատգամավոր։
1990-1995թթ. ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր
1992-1993թթ. ՀՀ վարչապետի խորհրդական
1995-1999թթ. ՀՀ Ազգային ժողովի 1-ին գումարման պատգամավոր։
Եղել է ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ ԱԺ «Բարեփոխումներ» պատգամավորական խմբի ղեկավար։
1999-2003 թթ. ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ։
2003-2009 թթ. ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ։
2009-2013թթ. Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
2015թ-ից Հնդկաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
2016թ․ համատեղության կարգով նշանակվել է Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Նյու Դելի)
2019թ-ից համատեղության կարգով Շրի Լանկայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Նյու Դելի)
Շրի Լանկայի Դեմոկրատական Սոցիալիստական Հանրապետություն (նստավայրը՝ Նյու Դելի, Հնդկաստանի Հանրապետություն)
2019թ.-առ այսօր Արտակարգ և լիազոր դեսպան
Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետություն (նստավայրը՝ Նյու Դելի, Հնդկաստանի Հանրապետություն)
2016թ.-առ այսօր Արտակարգ և լիազոր դեսպան
Հնդկաստանի Հանրապետություն
2015թ.-առ այսօր Արտակարգ և լիազոր դեսպան
Գերմանիայի Դաշնային Հանրապետություն
2009-2013թթ. Արտակարգ և լիազոր դեսպան
ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
2003-2009թթ. Մշտական ներկայացուցիչ