Ծննդյան թիվ և վայր՝ հունվարի 5, 1965թ․, ք․Երևան
Կրթություն՝ 1982-1987թթ․ Երևանի պետական համալսարան, Արևելագիտության ֆակուլտետ 1983-1984թթ․ ԵՊՀ հասարակական մասնագիտությունների ֆակուլտետ, անգլերենի թարգմանիչ
Աշխատանքային գործունեություն՝
1988-1991թթ․ արաբերեն լեզվի թարգմանիչ՝ ԽՍՀՄ զինված ուժեր (Տրիպոլի, Լիբիայի Ժողովրդական Սոցիալիստական Արաբական Ջամահիրիյա)
1992-1993թթ․ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր խորհրդի անդամ
1993թ․ ՀՀ Արտաքին գործերի նախարարության երրորդ քարտուղար
1993-1996թթ․ Եգիպտոսում ՀՀ դեսպանության երրորդ քարտուղար, երկրորդ քարտուղար
1996-1997թթ․ ՀՀ ԱԳՆ Մերձավոր Արևելքի վարչության երկրորդ քարտուղար
1997-1998թթ․ ՀՀ ԱԳՆ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ
1999-2001թթ․ Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսություն, գլխավոր հյուպատոս
2001-2006թթ․ Լիբանանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
2006-2007թթ․ ՀՀ ԱԳՆ խորհրդական
2007-2010թթ․ ՀՀ ԱԳՆ Ասիայի, Օվկիանիայի և Աֆրիկայի վարչության պետ
2010-2013թթ․ ՀՀ ԱԳՆ Մերձավոր Արևելքի վարչության պետ
2013-2017թթ․ Վիեննայում միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցչի տեղակալ
2017-2021թթ․ ՀՀ ԱԳՆ Ասիայի, Օվկիանիայի վարչության պետ
2021թ․ փետրվարի 16-ից Ճապոնիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Տոկիո)
2022թ. մայիսի 27-ից համատեղության կարգով Կորեայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Տոկիո)
2022թ. օգոստոսի 12-ից համատեղության կարգով Ավստրալիայի Միությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Տոկիո)
2022թ. սեպտեմբերի 14-ից համատեղության կարգով Նոր Զելանդիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Տոկիո)
Գործունեությունը միջազգային կազմակերպություններում՝
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության խորհրդական սեպտեմբեր - դեկտեմբեր,Նյու-Յորք, 2007թ․
ՄԱԿ-ի տարբեր գագաթնաժողովներում, խորհրդաժողովներում հայկական պատվիրակության անդամ (որոշ դեպքերում Հայաստանի միանձնյա ներկայացուցիչ),
Մերձավոր Արևելքում, Ասիա-խաղաղօվկիանոսյան երկրներում, Եվրոպայում և ԱՄՆ-ում ավագ պաշտոնյաների համար նախատեսված տարբեր սեմինարների, աշխատաժողովների մասնակից
ԱՊՀ տարածքում ԵԱՀԿ, ԺՀՄԻԳ ընտրական դիտորդական մի շարք առաքելությունների մասնակից
Դիվանագիտական աստիճան՝
Արտակարգ և լիազոր դեսպան
Օտար լեզուներ՝
Անգլերեն, ռուսերեն, արաբերեն, ֆրանսերեն
Պարգևներ՝
1988թ․ «Զինված ուժերի 70-ամյակ» մեդալ
2006թ․ «Գրանդ օֆֆիսեր» շքանշան՝ շնորհված Լիբանանի նախագահի կողմից
2006թ․ «Կիլիկիո ասպետ»՝ շնորհված Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի կողմից
2006թ․ «Սբ․Վարդան» շքանշան՝ շնորհված Հայ Կաթոլիկ Պատրիարքի կողմից